ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է պատասխանատու ադրբեջանական ահաբեկչության համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին երեկոյան հաղորդված ուրախ լուրը հաշված րոպեների ընթացքում վերածվեց մղձավանջի։

Հայաստանում 37 օր շարունակ գտնվող արցախցի մի խումբ երեխաների նախօրեին երեկոյան հաջողվել էր վերադարձնել Արցախ։

Նրանք այնտեղ էին վերադարձել ադրբեջանցիների հետ պայմանավորվածությունների արդյունքում ռուս խաղաղապահների մեքենաներով։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշել էր, թե 19 երեխաների վերադարձը հարթ չի անցել։

Շուշի-Քարին տակ հատվածում, ճանապարհի շրջափակված հատվածում, որտեղ տեղակայված են էկոակտիվիստ ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Այնուհետև մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով, դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ տեսախցիկներով, ոմանք ներխուժել են մեքենաներ և նկարահանել երեխաներին։

Ադրբեջանցիների ահաբեկումների հետևանքով մեքենայում իրարանցում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկն ուշագնաց է եղել։ Խաղաղապահները հեռացրել են մեքենայից ադրբեջանցիներին և երեխաներին տեղափոխել են Ստեփանակերտ։

Ադրբեջանցիների այս արարքը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն, նաև հնարավորություն հայկական կողմի համար այդ փաստերը ներկայացնելու միջազգային հանրությանը ևս մեկ անգամ փաստելու, թե ինչու Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Ալիևի վարչախումբը չի խորշում անգամ երեխաներին ահաբեկելուց։

Իհարկե այդ ամենն արվում է նպատակամղված և հետևողականորեն՝ Արցախում խուճապային տրամադրություններ տարածելու համար։ 37 օր շարունակ Ադրբեջանը չի կարողացել հասնել իր ուզածին և այժմ փորձում է ամենանուրբ լարերին հարվածել։

Այդուհանդերձ, Ադրբեջանին մեղադրելուց առաջ, հարկ է նաև մեղադրել երեխաներին Արցախ տեղափոխելու որոշում կայացնողներին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, թե իրենք որևէ կապ չունեն այս տեղափոխության հետ, և Հայաստանի ու Արցախի իշխանությունները պարտավոր են ժամ առաջ տեղեկացնելու թե ո՞ւմ հիվանդ երևակայության արդյունքն է եղել երեխաներին Արցախ տեղափոխելու որոշումը։ Անհապաղ պետք է պատժվեն այդ մարդիկ, որոնք գրեթե երկու տասնյակ երեխաների սթրեսի են մատնել։

Հասմիկ Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular