ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի խորհրդարանը կորցրել է իրականության զգացումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյան, իսկ քննարկումների որակը գալիս է ապացուցելու, որ փաշինյանական իշխանությունը նոր սադրանք է մտմտում՝ ընդիմությանը հերթական անգամ հարվածելու համար։

Ամիսներ շարունակ, բոյկոտից հետո, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները վերադարձան խորհրդարան, ինչն իհարկե որևէ կերպ դրական չազդեց նրանց հեղինակության և վարքի վրա, այժմ էլ փաշինյանական իշխանությունը փորձում է նոր սադրանքների մեջ ներքաշել, իսկ մեկ-երկուսին էլ զրկել մանդատից։

Թեև անցած շաբաթ կայացած ԱԺ խորհրդի նիստում այդպես էլ որոշում չկայացվեց, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» ընդհանուր որոշում ունի չզրկել 22 պատգամավորներին, այդուհանդերձ լուրեր են շրջանառվում, որ մեկ-երկու պատգամավորների կարող են զրկել մանդատից, մյուսների աչքը վախեցնելու համար։

Մանդատից զրկվելու գլխավոր հավակնորդը Իշխան Սաղաթելյանն է, թեև որպեսզի կողմնապահություն չդիտվի, նրա հետ ևս մեկ-երկու պատգամավորների կզրկեն մանդատից։ Ինչևէ, ընդդիմությունը հայտարարել է, թե մանդատներից զրկելն իրենց համար ինքնանպատակ չեն, մտադիր չեն տրվելու իշխանության սպառնալիքներին, շարունակելու են առաջնորդվել իրենց օրակարգով, իսկ օրակարգ, թերևս կարելի է արձանագրել, որ չկա։

Հաշվի չառնելով թե՛ Լաչինի միջանցքի փակումը և թե՛ ստեղծված իրավիճակը, ո՛չ իշխանությունը և ո՛չ էլ խորհրդարանական ընդդիմությունը որևէ օրակարգ չունեն երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար, փոխարենը կրկին միմյանց մեղադրում են «նախկին-ներկա», «սև-սպիտակ» թեզերով, ինչն իհարկե, որևէ կերպ չի նպաստում Հայաստանում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը։

Մինաս Ազատյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular