ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարկարով. Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ-ից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Pravda.ru-ն գրում է, որ  Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել իր տարածքում: Այդ մասին Երևանը տեղեկացրել է Միասնական շտաբին, և մամուլի ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը խոսել է նման որոշման պատճառների և Հայաստանի ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու մասին։


«Եկեք չշփոթենք. ճանճերը առանձին՝ կոտլետները առանձին, այսինքն չկայացնելը, կամ վարչապետի հայտարարությունը, թե այս տարի Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ չեն կայանալու, և ինչ որ մեկի ցանկությունը Հայաստանը ՀԱՊԿ-ում չտեսնել: Ըստ առնվազն ներկայիս, չնայած այն որոշակի տարաձայնություններին, հակասություններին, որոնք առկա են ՀԱՊԿ-ի և Հայաստանի ղեկավարության հարաբերություններում, այս պահին կազմակերպությունից դուրս գալու մասին խոսք չկա, քանի որ այն Հայաստանի անվտանգի մի մասն է, ոչ այնքան լավ աշխատող, բայց հովանոց է, որը ունի Հայաստանը, այս պահին Հայաստանը նաև դեռևս ունի զինված ուժերի սեփական բաղադրիչ և ռուսական կողմի հետ կնքված երկկողմ հարաբերություններից բացի 102-րդ ռուսական ռազմաբազայի առկայություն ՀՀ տարածքում»,- նշել է վերլուծաբանը։


Նա նաև նշել է, որ չնայած դրան Փաշինյանը այսօր շրջանառել է այն միտքը, որ Ադրբեջանը շանտաժի է ենթարկում արևմտյան հանրությանը այն բանով, որ Հայաստանում առկա ռուսական ռազմաբազան իբր պոտենցիալ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար և, համապատասխանաբար, Ադրբեջանի այն գործողություններն ու ագրեսիան, որոնք, ըստ էության,  իրականացվում են Հայաստանի նկատմամբ փորձ է զսպելու ռուս-հայկական համատեղ վտանգը Ադրբեջանի նկատմամբ: Բայց նման միտքը առնվազն տարօրինակ է թվում։ Մինչ օրս ադրբեջանական սպառնալիքը ոչ միայն իրական է, այլ նաև Բաքուն գրավել է Հայաստանի տարածքի մի մասը։ Այնուամենայնիվ Երևանի և ՀԱՊԿ-ի շրջանակներում դաշնակիցների փոխգործակցությունը մնում է արդիական: Միաժամանակ, ամենայն հավանականությամբ, ելնելով իրավիճակի որոշակի ըմբռնումից ՊՆ-ն առաջարկել է այս տարի համատեղ զորավարժություններ չանցկացնել Հայաստանի տարածքում, ամփոփել է Մարկարովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular