ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ Մացոն զրկվեց հակակոռուպցիոն դատավոր դառնալու շանսից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանի թեկնածությունը հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելու որոշումը հարուցել էր ոչ միայն քաղհասարակության, ընդդիմության և հանրության դժգոհությունը, այլ նույնիսկ փաշինյանական վարչախմբի ներսում լուրջ խլրտումներ էին սկսվել։

Այնքան, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ պաշտպանել նախկինում իրեն ազատազրկման դատապարտած, իսկ «հեղափոխությունից» հետո իր բոլոր քմահաճույքները կատարող վայ-դատավորին, հարկադրված եղավ նրան հեռացնել տալ դատավորի թեկնածուների ցուցակից։

Քաղաքական աղմկահարույց գործերով հայտնի Մացոն երկու տասնամյակից ավելի բոլոր իշխանությւոնների օրոք ինքնուրույնության և անկախության որևէ նշույլ չի ցուցադրել, առանց աչքը թարթելու դատել է անխտիր բոլորին։ Նրա վճռով են ազատազրկում կրել Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը, «7-ի գործով» անցնող քաղբանտարկյալները, Շանթ Հարությունյանը։

Հետագայում Հայաստանի Հանրապետությունը զգալի միջոցներ է վատնել՝ ՄԻԵԴ վճիռները կատարելու համար, իսկ Հայաստանի հեղինակությանը Մնացական Մարտիրոսյանի հասցրած վնասը չափազանց մեծ է եղել։

Այսօր էլ Մարտիրոսյանը դատում է օրվա ընդդիմությանը. Ավետիք Չալաբյանին, Աղվան Հովսեփյանին և այլ ընդդիմադիրների տևական ժամանակ կալանքի տակ էին պահում հենց Մարտիրոսյանի վճռով, իսկ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացավ դատական նիստի ընթացքում։

2018 թվականից հետո թվում էր՝ փաշինյանականները կմաքրեն արդարադատության համակարգը, կհեռացնեն թե՛ Մացոյին, թե՛ մյուս կամակատար դատավորներին, սակայն պարզվեց՝ Նիկոլ Փաշինյանը բնավ նման ցանկություն չունի, նրան էլ պետք են այսպիսի դատավորներ, որ հիմա էլ իր քմահաճույքները կատարեն։

Եվ Մարտիրոսյանն այս առումով լիովին «արդարացնում» է իր վրա դրված կեղտոտ առաքելությունը։ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում Մարտիրոսյանի թեկնածության առաջադրումը, կարելի է ասել, ցնցեց իշխանության հիմքերը։

Քաղհասարակությունն աներկբա խռովություն բարձրացրեց՝ պահանջելով Մնացական Մարտիրոսյանի անունը հանել թեկնածուների ցուցակից։ Անգամ գործող վարչախմբի բազմաթիվ ներկայացուցիչներ հրապարակային քննադատություն հնչեցրին՝ հիշեցնելով Մացոյի անփառունակ անցյալը։

Տխրահռչակ դատավորի համար քննադատություններն անսպասելի չէին։ «Ես ձգտել եմ ընդգրկվել ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների ցանկում՝ անկախ մամուլի հրապարակումներից ու դատական ակտերի բեկանումներից։ Ինձ համար սպասելի են եղել կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների ցանկում ընդգրկվելու վերաբերյալ հնարավոր քննադատությունները»,- ասել էր նա։

«Քաղաքացիական պայմանագիրը», մեր տեղեկություններով, նույնիսկ առանձին նիստ է գումարել, որտեղ իշխանականներից շատերը նշել են, թե այդ նշանակումը կարող է լուրջ խնդիրներ հարուցել։ Ի վերջո, Մարտիրոսյանն իր ձեռքով դիմում գրեց և հրաժարվեց հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածությունից, թեև իշխանական կուլիսներում շշուկներ կային, որ Փաշինյանն անձամբ է նրան խոստացել հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնը։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, իհարկե, որևէ մտադրություն չունի բարեփոխելու արդարադատության համակարգը, նրան տարատեսակ «մացոներ. են պետք՝ ընդդիմախոսներին զսպելու, բռնաճնշումների ենթարկելու համար, ուստի և հակակոռուպցիոն դատարանում այլ, դեռ քիչ հայտնի կամակատարների կնշանակեն, իսկ Մնացական Մարտիրոսյանը կշարունակի նոր անարդար վճիռներ երկնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ «Հանուն Նիկոլ Փաշինյանի»։

Մանե Մսրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular