ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲԴԽ-ի ախորժակն ուտելիս է բացվում. հերթը հասել է Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կարեն Անդրեասյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո մինչ օրս ԲԴԽ-ն դատավորների կարգապահական պատասխանատվության գործերով կայացրել է վեց որոշում, որոնցից մեկով դադարեցրել է դատավորի լիազորությունները, մեկով դատավորին հայտարարել խիստ նկատողություն, երկուսով՝ նկատողություն, մեկ գործով վարույթը կարճվել է, քանի որ համապատասխան դատավորը ԲԴԽ-ի կողմից հարցի քննության ընթացքում գնացել է թոշակի, մեկ գործով էլ միջնորդությունը թողնվել է առանց քննության՝ ԲԴԽ-ում հարցի քննության՝ օրենքով նախատեսված ժամկետը լրանալու հիմքով:

Ասել է թե՝ նշված ժամանակահատվածում դեռևս չի գրանցվել մի դեպք, երբ ԲԴԽ-ն մերժի դատավորին պատժելու՝ արդարադատության նախարարի միջնորդությունը: Այսպիսի ժամանակահատված ԲԴԽ-ի գործունեության մոտ հինգ տարվա ընթացքում դժվար է մտաբերել: Դժվար է մտաբերել նաև իրավիճակ, երբ ԲԴԽ նախագահն ու արդարադատության նախարարը լինեն մտերիմ ընկերներ, ԲԴԽ նախագահի կինը և արդարադատության նախարարը լինեն նույն ընկերության բաժնետերեր: Արդյո՞ք այս դեպքում հնարավոր է ԲԴԽ նախագահից ակնկալել անաչառ վերաբերմունք համատեղ տնտեսական շահ ունեցողի բերած միջնորդությանը: Արդյո՞ք Գրիգոր Մինասյանի միջնորդությունները լավագույն հնարավորությունը չեն Կարեն Անդրեասյանի համար պատժելու, ինչպես ինքն է ասում, «Ալի Բաբային և նրա 40 դատավորներին»:

Նշենք, որ նախարար եղած ժամանակ Կարեն Անդրեասյանը բազմաթիվ միջնորդություններ է ուղարկել ԲԴԽ, որոնց ճնշող մեծամասնությունը չի բավարարվել: Արդյո՞ք հիմա ինքը՝ որպես բավարարող կամ մերժող մարմնի նախագահ, ի վիճակի է խորամուխ լինել իր ընկերոջ միջնորդությունների դեմ բերված հակափաստարկների իրավական բովանդակության մեջ և կայացնել արդարացի որոշում: Հիշյալ հարցերի պատասխանները թողնելով ընթերցողներին ու իրավաբանական հանրությանը՝ անդրադառնանք 2023 թվականի հունվարի 18-ին նշանակված ԲԴԽ նիստին, որի ընթացքում քննվելու է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Սուրեն Անտոնյանին «մեղադրում է» մոտ 16 տարի առաջ՝ 2007 թվականին վճռաբեկ բողոքներից մեկը վարույթ ընդունելու համար (հանրությունը սովորաբար Վճռաբեկ դատարանից դժգոհում է վճռաբեկ բողոքները վարույթ չընդունելու համար):

Ինչպե՞ս է ստացվել, որ Վճռաբեկ դատարանի այդ որոշմանն անդրադառնում են այսքան տարի անց: Բանն այն է, որ 2022 թվականի հուլիսի 6-ին Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքը, որով նախատեսվել է, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է նաև ՄԻԵԴ վճռի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը, եթե ՄԻԵԴ վճռի ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 15 տարի:

Ընդ որում, Ազգային ժողովը, անտեսելով սեփական աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության եզրակացությունը, այդ դրույթին տվել է հետադարձ ուժ՝ նախատեսելով, որ մինչև տվյալ օրենքի ուժի մեջ մտնելը կատարված խախտումներով ևս կարող է վարույթ հարուցվել, ինչը Սահմանադրության կոպիտ խախտում է: Եվ ահա, հիշատակված գործով ՄԻԵԴ-ը 2015 թվականին կայացրել է վճիռ, որի հիման վրա այսօր փորձում են կարգապահական պատասխանատվության ենթարկել դատական համակարգի ամենահարգված ներկայացուցիչներից մեկին՝ Սուրեն Անտոնյանին:

Փաստորեն, ԲԴԽ-ի դեպքում էլ է ախորժակն ուտելիս բացվում, և հերթը Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանինն է: Իմիջիայլոց, այս գործին ծանոթ իրավաբանները պնդում են, որ եթե ԲԴԽ-ն այս գործով կարգապահական պատասխանատվության ենթարկի Սուրեն Անտոնյանին, և վերջինս դիմի նույն ՄԻԵԴ, ապա Եվրոպական դատարանը ԲԴԽ-ի որոշումից քարը քարի վրա չի թողնի: Ստացվում է, որ անցանկալի դատավորներից ազատվելու իր այսրոպեական խնդիրների լուծման համար օրվա քաղաքական իշխանությունը թույլ է տալիս իրավունքի այնպիսի աղաղակող խախտումներ, որոնց համար տարիներ հետո Եվրոպական դատարանում պատասխան է տալու Հայաստանի Հանրապետությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular