Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

ԲԴԽ-ի ախորժակն ուտելիս է բացվում. հերթը հասել է Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կարեն Անդրեասյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո մինչ օրս ԲԴԽ-ն դատավորների կարգապահական պատասխանատվության գործերով կայացրել է վեց որոշում, որոնցից մեկով դադարեցրել է դատավորի լիազորությունները, մեկով դատավորին հայտարարել խիստ նկատողություն, երկուսով՝ նկատողություն, մեկ գործով վարույթը կարճվել է, քանի որ համապատասխան դատավորը ԲԴԽ-ի կողմից հարցի քննության ընթացքում գնացել է թոշակի, մեկ գործով էլ միջնորդությունը թողնվել է առանց քննության՝ ԲԴԽ-ում հարցի քննության՝ օրենքով նախատեսված ժամկետը լրանալու հիմքով:

Ասել է թե՝ նշված ժամանակահատվածում դեռևս չի գրանցվել մի դեպք, երբ ԲԴԽ-ն մերժի դատավորին պատժելու՝ արդարադատության նախարարի միջնորդությունը: Այսպիսի ժամանակահատված ԲԴԽ-ի գործունեության մոտ հինգ տարվա ընթացքում դժվար է մտաբերել: Դժվար է մտաբերել նաև իրավիճակ, երբ ԲԴԽ նախագահն ու արդարադատության նախարարը լինեն մտերիմ ընկերներ, ԲԴԽ նախագահի կինը և արդարադատության նախարարը լինեն նույն ընկերության բաժնետերեր: Արդյո՞ք այս դեպքում հնարավոր է ԲԴԽ նախագահից ակնկալել անաչառ վերաբերմունք համատեղ տնտեսական շահ ունեցողի բերած միջնորդությանը: Արդյո՞ք Գրիգոր Մինասյանի միջնորդությունները լավագույն հնարավորությունը չեն Կարեն Անդրեասյանի համար պատժելու, ինչպես ինքն է ասում, «Ալի Բաբային և նրա 40 դատավորներին»:

Նշենք, որ նախարար եղած ժամանակ Կարեն Անդրեասյանը բազմաթիվ միջնորդություններ է ուղարկել ԲԴԽ, որոնց ճնշող մեծամասնությունը չի բավարարվել: Արդյո՞ք հիմա ինքը՝ որպես բավարարող կամ մերժող մարմնի նախագահ, ի վիճակի է խորամուխ լինել իր ընկերոջ միջնորդությունների դեմ բերված հակափաստարկների իրավական բովանդակության մեջ և կայացնել արդարացի որոշում: Հիշյալ հարցերի պատասխանները թողնելով ընթերցողներին ու իրավաբանական հանրությանը՝ անդրադառնանք 2023 թվականի հունվարի 18-ին նշանակված ԲԴԽ նիստին, որի ընթացքում քննվելու է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Սուրեն Անտոնյանին «մեղադրում է» մոտ 16 տարի առաջ՝ 2007 թվականին վճռաբեկ բողոքներից մեկը վարույթ ընդունելու համար (հանրությունը սովորաբար Վճռաբեկ դատարանից դժգոհում է վճռաբեկ բողոքները վարույթ չընդունելու համար):

Ինչպե՞ս է ստացվել, որ Վճռաբեկ դատարանի այդ որոշմանն անդրադառնում են այսքան տարի անց: Բանն այն է, որ 2022 թվականի հուլիսի 6-ին Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքը, որով նախատեսվել է, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է նաև ՄԻԵԴ վճռի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը, եթե ՄԻԵԴ վճռի ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 15 տարի:

Ընդ որում, Ազգային ժողովը, անտեսելով սեփական աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության եզրակացությունը, այդ դրույթին տվել է հետադարձ ուժ՝ նախատեսելով, որ մինչև տվյալ օրենքի ուժի մեջ մտնելը կատարված խախտումներով ևս կարող է վարույթ հարուցվել, ինչը Սահմանադրության կոպիտ խախտում է: Եվ ահա, հիշատակված գործով ՄԻԵԴ-ը 2015 թվականին կայացրել է վճիռ, որի հիման վրա այսօր փորձում են կարգապահական պատասխանատվության ենթարկել դատական համակարգի ամենահարգված ներկայացուցիչներից մեկին՝ Սուրեն Անտոնյանին:

Փաստորեն, ԲԴԽ-ի դեպքում էլ է ախորժակն ուտելիս բացվում, և հերթը Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանինն է: Իմիջիայլոց, այս գործին ծանոթ իրավաբանները պնդում են, որ եթե ԲԴԽ-ն այս գործով կարգապահական պատասխանատվության ենթարկի Սուրեն Անտոնյանին, և վերջինս դիմի նույն ՄԻԵԴ, ապա Եվրոպական դատարանը ԲԴԽ-ի որոշումից քարը քարի վրա չի թողնի: Ստացվում է, որ անցանկալի դատավորներից ազատվելու իր այսրոպեական խնդիրների լուծման համար օրվա քաղաքական իշխանությունը թույլ է տալիս իրավունքի այնպիսի աղաղակող խախտումներ, որոնց համար տարիներ հետո Եվրոպական դատարանում պատասխան է տալու Հայաստանի Հանրապետությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄինչև այս տարվա ավարտը կդադարեցնենք վճարումներն Իսրայելին․ ԹրամփԿասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումըՉի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան ԱբրահամյանՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում«Ավելի ու ավելի է նմանվում Ուկրաինային». Ի՞նչ է գրվում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասինՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ քառօրյա պшտերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ. Դրմեյան
Ամենադիտված