ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն Արցախի հետ խոսում է «հաթաթա»-ների լեզվով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի ներկայացուցիչների կողմից վերջին օրերին հնչեցվող հայտարարությունները Արցախի վերաբերյալ այլևս որևէ կասկածի տեղիք չեն թողնում, որ գործող վարչախումբը ձեռքերը լվացել է Արցախից, ավելին՝ Արցախի և արցախցիների հետ փորձում է խոսել «հաթաթա»-ների լեզվով։

Նախօրեին Արցախի անվտանգության խորհրդի հնչեցրած քննադատությունը Հայաստանի վարչապետի հասցեին անպատասխան թողնել, իհարկե, Փաշինյանը չէր կարող։ Երեկ Կառավարության նիստում նա հայտարարել է, թե հավատում է, որ արցախցիների կամքն անկոտրուն է սեփական հայրենիքում ապրելու հարցում, սակայն բառերի մի ամբողջ կույտ է շարել, որը մեկ արտահայտությամբ կարելի է բնութագրել նույն Փաշինյանի նախկինում արած մեկ այլ էքսցենտրիկ բառով՝ «սսկվեք տեղներդ»։

Ըստ էության, ինչ է ասում Փաշինյանը. «Իմ ընկալմամբ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ, ինչ է սա նշանակում. Առաջին հերթին վերջին տարիների վերջին զարգացումների, դրանց խորքային իմաստների և պատճառների հետ պետք է առերեսվել այն կտրվածքով, որ իրադարձությունների, իրադրությունների մեր գնահատականները պետք է լինեն փաստահենք։ Այս առումով առաջին հերթին պետք է խուսափել իրադրություններն էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս, և հետո, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն և Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերները պետք է հնարավորություն չտան, որ որևէ մեկն իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու, կամ նման խոսակցությունն անհանրին դարձնելու մեջ», - նշել է Փաշինյանը՝ ակնարկելով, թե Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է և չպետք է իրականացնել քայլեր, որոնք ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար։

Ըստ էության Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը արցախցիներին կոչ է անում քաղաքական հայտարարություններ չանել, չհրահրել ադրբեջանցիներին ապրել գլուխը կախ, ինչը, իհարկե, լինելու բան չէ։ Փաշինյանին երկրորդել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հայտարարելով, թե Հայաստանը բնավ մտադիր չէ բանակցել Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման հարցով, կոչ է արել, որ այդ բանակցություններն իրականացնեն Արցախի իշխանությունները, իսկ Հայաստանի ղեկավարությունը միայն կաջակցի նրանց։

Փաստացի նշանակում է, որ Հայաստանի գործող իշխանությունները այլևս հրաժարվում են նույնիսկ կատարել իրենց տարրական պարտականությունները Արցախի նկատմամբ։ 

Արմեն Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular