ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ աղետ է գուժում Արցախի Անվտանգության խորհուրդը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը։

Այս մասին ասվում է Արցախի անվտանգության խորհրդի՝ երեկ տարածած հայտարության մեջ։ Նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ անվտանգության խորհրդի գումարված նիստից հետո տարածած հայտարարությունը բավական մտահոգիչ է։ Մասնավորապես նշվում է. «Մենք գիտակցում ենք բոլոր այն հետևանքները, որոնք բխում են մեր որդեգրած քաղաքական գծից և վերահաստատում ենք մեր դիրքորոշումը առ այն, որ Արցախի ինքնիշխանությունը և պատմական հայրենիքում ազատ և անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, որևէ պարտադրանք կամ սպառնալիք չի կարող մեզ հետ պահել պայքարը շարունակելու մեր կայացրած որոշումից»։

Ըստ էության, Արցախի իշխանությունները չեն նշում, թե որոնք են այն հետևանքները, որոնք կարող են բխել իրենց որդեգրած քաղաքական գծից, հերթական անգամ տարակուսանքի մեջ թողնելով թե՛ Արցախի բնակչությանը և թե՛ Հայաստանի քաղաքական ու փորձագիտական դաշտին։

Բնական է, որ արմատական դիրքորոշում ընդունելու Արցախի իշխանությունների որոշումը լրջագույն հետևանքներ կարող է ունենալ, հատկապես հաշվի առնելով, թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի ունեցած ռեսուրսները, մարտունակությունը, ինչպես նաև ձևավորված աշխարհաքաղաքական համակարգը։

Արցախի անվտանգության խորհուրդը դիմել է միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ահաբեկչական գործողությունները, ծրագրված էթնիկ զտումների և նախապատրաստվող նոր ցեղասպանությունը կանխելու համար պատասխանատվություն ստանձնելու կոչով։

Թերևս առաջին անգամը չէ, երբ Արցախից հերքում են Նիկոլ Փաշինյանի հայտարությունները, սակայն կոնկրետ այս հայտարարությունը բավական մտահոգիչ շերտեր է պարունակում։ Թերևս հենց Հայաստանի և Արցախի բնակիչներն իրենք պետք է պահանջեն Արցախի իշխանություններից բացահայտելու իրենց իսկ մատնանշած հետևանքները։

Մանե Մսրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular