ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արևմուտքի կողմից Արցախի և ողջ Հայաստանի վերջնական հանձնման թատրոն է խաղարկվում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Politnavigator.net–ը գրում է, որ սկզբից դեկտեմբերի վերջին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ֆրանսիայի ներկայացուցիչները տապալեցին Արցախի շրջափակման անհապաղ վերացման և Լաչինի միջանցքի ազատման անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը։ Այսինքն Փարիզը, որը հայտարարում է Երևանին իր հովանավորության ու հատուկ աջակցության մասին, ամեն ինչ արեց, որ չընդունվի այն ամենակարևոր փաստաթուղթը, որն անշուշտ կսառեցներ Անկարայի ու Բաքվի բորբոքումը։ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին խոսել է ԱԽ-ի կողմից վերջնական փաստաթուղթը մերժելու պատճառների մասին։ «Երևանի խնդրանքով այս գործընթացը համակարգվել է ֆրանսիացիների կողմից, որոնք անտեսել են ՌԴ առաջարկների ճնշող մեծամասնությունը, բայց հաշվի են առել Անվտանգության խորհրդի մյուս անդամների ուղղումները»,- ասել է Պոլյանսկին։
Այսինքն կոնսենսուս այդպես էլ չի ստացվել, և Հայաստանի ղեկավարությունը, բացահայտ սաբոտաժի այդ փաստով անհանգստանալու փոխարեն, ընդհակառակը, ողջունել է ԱԽ–ի նման որոշումը և Ֆրանսիայի դիրքորոշումը։ Իսկ հետո Նիկոլ Փաշինյանը ամանորյա ուղերձ է հղել քաղաքացիներին, որում ուղղակիորեն հայտարարել է Ռուսաստանի կողմից «դավաճանության» մասին։ Արդյունքում այնպիսի ուժեղ զգացողություն է, որ ոչ Փարիզին, ոչ Երևանին, ոչ Բաքվին, ոչ Անկարային, և առավել ևս Վաշինգտոնին հարկավոր չէ լուծել գոյություն ունեցող արհեստական ​​ճգնաժամը, քանի որ դա դառնում է Մոսկվային Ղարաբաղից ու Հայաստանից դուրս մղելու գործիք։ Կարելի է անգամ եզրակացնել, որ նույնիսկ որոշակի թատրոն է խաղարկվում, երբ ողջ պատասխանատվությունը տեղափոխվում է Ռուսաստանի վրա։
Հետաքրքիրն այն է, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ ԵՄ դիտորդների գովազդված առաքելությունը հեռացավ Երևանից։ Այնպես որ, այդ «վերահսկիչները» որևէ հայտարարություն չարին և չհրապարակեցին իրենց առաքելության արդյունքները։ Ի վերջո, պարզվեց որ դա փուչիկ է, քանի որ ԵԽ–ը լուռ է, չնայած Արցախի շրջափակումը շարունակվում է մեկ ամիս, ԵՄ դիտորդական առաքելությունը ապահով և լուռ հեռացել է, իսկ Մակրոնը չի ստորագրել Ֆրանսիայի խորհրդարանի դատապարտող որոշումը։
Ստացվում է, որ հայերի փարիզյան «պաշտպանը» տարածաշրջանում ուժերի ողջ հավասարակշռությունը փոխելու դիմաց միայն հող է նախապատրաստել թուրքերին ու ադրբեջանցիներին հայերին հանձնվելու համար։ 


Միևնույն ժամանակ, Երևանի իշխող վերնախավը, խաղալով այս թատրոնը, փոխանակ Բաքվին և իր արևմտյան հովանավորներին դատապարտի, ընդհակառակը, ռուս խաղաղապահներից պահանջում է զենքի ուժով միջանցքից հեռացնել քաղաքացիական հագուստով ադրբեջանցի «բնապահպաններին», այսինքն փորձում է Մոսկվային ներքաշել արյունալի սադրանքի մեջ։ Միևնույն ժամանակ, Երևանը բացարձակապես անտեսում է այն փաստը, որ խաղաղապահ ուժերը պարզապես չունեն խաղաղ բնակչության դեմ զինված ուժ կիրառելու համապատասխան մանդատ, մանավանդ որ փակվել է ոչ թե հենց Լաչինի միջանցքը, այլ դրանից դուրս գտնվող երթուղին։ Ստացվում է, որ շրջափակումը միտումնավոր ձգձգվում է և՛ Երևանից, և՛ Բաքվից, ովքեր սպասում են, որ Ղարաբաղը հասած մրգի պես տապալվի սննդի, գազի և հոսանքի բացակայության պատճառով, և այդպիսով այդ խնդիրը վերջապես լուծվի  ինչպես Փաշինյանի այնպես էլ Ալիևի համար: Ի վերջո, ազատական ​​արևմտամետ ուժերը, այդ թվում Փաշինյանը, դեռ 2018 թվականի թավշյա հեղափոխության ժամանակ իշխանության գալուց առաջ էր Արցախը համարում բեռ։


Հետաքրքիր է այն, որ Լաչինի միջանցքի շուրջ այս տեղեկատվական-քաղաքական իրավիճակի սրման պահին Երևանը միաժամանակ հարաբերություններ է հաստատում Թուրքիայի հետ  վերականգնելով երկրների միջև տրանսպորտային կապը։ Ստացվում է, որ շուտով տեղի կունենա հայ-թուրքական սահմանի ապառազմականացում, այսինքն զինաթափում և ամրացված գծերի լուծարում, և Երևանն այլևս Գյումրիի ռուսական ռազմակայանի կարիքը չի ունենա, ինչպես նաև  խաղաղապահ կոնտինգենտի առկայությունը Արցախում։


Այսինքն մեր աչքի առաջ նախապատրաստվում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի և նրա բնակիչների հանձնումը, այլ նաև իրականացվում է Հայաստանի վաճառքը ՆԱՏՕ-ի և հավաքական Արևմուտքի ծրագրերն իրականացնելու համար։ Եվ դա կլինի ոչ միայն թուրքական պրոտեկտորատը, այլ ԱՄՆ-ի ևս մեկ ֆորպոստը, որը կբաժանի Ռուսաստանը և Իրանը: Ի վերջո, պետք է հասկանալ, որ ռուսական ռազմաբազայի ու զինվորականների փոխարեն անգամ թուրք զինվորականները չեն գալու, այլ անգլո-սաքսերն ու ամերիկյան նոր կոնտինգենտն է վերահսկելու Անդրկովկասը։ Եվ դա ենթադրություն չէ, այլ միանգամայն իրական տարբերակ Հայաստանի արագ կապիտուլյացիայի դեպքում, որի իշխող վերնախավը վաղուց պարտվողական տրամադրություններ ունի և ցանկանում է ամեն կերպ հեռանալ Ռուսաստանից, չնայած դա հղի է հայերի ցեղասպանության և թուրքացման վտանգներով։


Այն, որ սա համատեղ թատրոն է, ցույց է տալիս այն, որ նույն արևմտամետ ուժերը երկու կողմից էլ մասնակցում են հակառուսական տեղեկատվական արշավներին։ ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը բարձրաձայն հայտարարել է Հայաստանին իբր սատարելու իր դիրքորոշման մասին ասելով, որ «ԱՄՆ-ը շարունակում է անհանգստանալ, որ Լաչինի միջանցքը արգելափակված է, ինչը լուրջ հումանիտար իրավիճակ է ստեղծում, և կոչ է հղվել Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել ճանապարհը»: Այսինքն, ինչպես Երևանը, այնպես էլ Վաշինգտոնը ջանադրաբար փորձում է Բաքվի հետ մեկտեղ Մոսկվային ներկայացնել որպես իրավիճակի մեղավոր, ինչը խոսում է մեկ սցենարի մասին։


Միևնույն ժամանակ, երկու երկրների սահմանին հրետակոծություններն ավելի հաճախակի են դարձել։ Դա ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ Փարիզի, Բրյուսելի, «դիտորդական» առաքելությունների, ԵԱՀԿ վերահսկիչ խմբերի և ԱՄՆ երաշխիքների միջնորդական ջանքերը չեն դադարեցնի արյունահեղությունը և սահմանների վերագծումը, եթե ռուս զինվորականները հեռանան տարածաշրջանից, իսկ հանրապետությունը դուրս գա ՀԱՊԿ-ից և ինտեգրացիոն այլ միավորումներից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular