ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փնթի կռուտիտներ և սրբագրելու փորձ». Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փնթի կռուտիտներ և սրբագրելու փորձ». ահա այսպես կարելի է բնութագրել Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ երեկ լրագրողների հետ դեմ առ դեմ ասուլիսի ընթացքը։ Երեկ՝ երեք ու կես ժամից ավելի, Նիկոլ Փաշինյանը փորձել է խուսանավել բոլոր հարցերից՝ հընթացս լրջագույն և վտանգավոր թեզեր շրջանառելով։ Մասնավորապես Փաշինյանը հայտարարել է, թե ՀԱՊԿ զորավարժություններ այս տարի Հայաստանում չեն կայանա։

Պաշտպանության նախարարը՝ նրա խոսքով, արդեն իսկ նամակ է ուղարկել ՀԱՊԿ-ին, նշել, թե այս իրավիճակում Հայաստանը նպատակահարմար չի համարում զորավարժությունների անցկացումը։ Փաշինյանի այս հայտարարությանն արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տարակուսած նշել, թե իրենք ստացել են Հայաստանի գրավոր դիմումը և այժմ քննարկում են, թե ինչպես պետք է վարվեն։

Փաշինյանն, ի դեպ, երեկ ստիպված է եղել մեկնաբանել իր անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի արած մի հայտարարությունը, թե Հայաստանին պարտադրում են միութենական պետությանն անդամակցել։ Փաշինայնի խոսքով՝ պաշտոնական որևէ առաջարկ չի հնչել, իսկ անվտանգության խորհրդի քարտուղարը ամենայն հավանականությամբ փորձագետների հայտարարություններն ոչ պաշտոնական շփումներն է նկատի ունեցել։

Գրիգորյանը, հիշեցնենք, բավականին համոզված տոնով էր հայտարարել պարտադրանքի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը երեկ նաև վերջնականապես լվացել է իր ձեռքերը Արցախից, հայտարարել, թե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է բանակցի իրեն վերբերող հարցերով և ինքը որոշում կայացնի։ «Մենք պետք է զբաղվենք Հայաստանի հարաբերությունների հարցով, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և ժողովրդի ներկայացուցիչները պետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հարցով, մենք էլ իրենց պետք է աջակցենք»,- ծոր է տվել Փաշինյանը։

Այդպես էլ մինչև վերջ պարզ չի դարձել, թե ինչի համար է վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չորս տասնյակից ավել լրագրողների հավաքել Կառավարության շենքում և ադրբեջանական թեզեր է շրջանառում։

Ըստ էության, բոլոր այն անձանց ակնկալիքները Փաշինյանից, թե նա որևէ լուրջ փոփոխություն է իրականացնելու Հայաստանում երեկ հօդս ցնդեցին, Նիկոլ Փաշինյանը ընդամենը մեկ խնդիր է լուծում՝ բացարձակ շահադիտական, սեփական անվտանգությունն ու հետագա պաշտոնավարումը շարունակելու հարցը, ցանկացած այլ հարց նրա համար գոյություն չունի։

Մանե Մսրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular