ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը առճակատման է գնում քաղհասարակության հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքացիական հասարակությունը մազերն է փետում, իրավապաշտպանները Նիկոլ Փաշինյանին մեղադրում են ոստիկանական բարեփոխումները ձախողելու մեջ։ Բանն այն է, որ երեկ նախագահ Վահագն Խաչատուրյանը ոստիկանապետի պաշտոնում Ներքին գործերի նախարարի պաշտոնում՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, նշանակել է ոստիկանապետ Վահե Ղազարյանին, իր դասընկերոջը։

Ամիսներ շարունակ լուրեր էին շրջանառվում, որ այդ պաշտոնում նշանակվելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ, համենայնդեպս քաղաքական դեմքեր, որոնց հետ էլ սորոսական շրջանակներն ու արևմտյան կառույցները լուրջ հույսեր էին կապում, թե կկարողանան նրանց հետ պայմանավորվել իրենց իսկ նախաձեռնած բարեփոխումների շուրջ։

Պարզվեց՝ Փաշինյանը բնավ մտադիր չէ տուրք տալ արևմտյան կառույցների, նաև այդ իրավապաշտպանների պահանջներին և նշանակեց Վահե Ղազարյանին, ավելին՝ նույն Վահե Ղազարյանի պահանջով ոստիկանապետ է նշանակել նրա առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանին, փրկարար ծառայության պետ էլ՝ մյուս տեղակալ Կամո Ցուցուլյանին։

Փրկարար ծառայության գործող պետը՝ Արմեն Գասպարյանը, որը նախկին ոստիկան էր և խնդիրներ ուներ Վահե Ղազարյանի հետ, լքելու է համակարգը։ Վահե Ղազարյանի նշանակումից հետո իրավապաշտպաններ Արթուր Սաքունցն ու Դանիել Իոաննիսյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրեցին բոլոր հնարավոր մեղքերի մեջ՝ այդ թվում նախաձեռնված բարեփոխումները ձախողելու, և հայտարարեցին, թե հասարակական կազմակերպությունները դադարեցնում են իրենց բոլոր խրագրերը՝ կապված ոստիկանության հետ։

Մեր տեղեկություններով՝ դադարեցնում է նաև իր բոլոր ծրագրերը Եվրամիության պատվիրակությունը։ Դեսպան Անրիա Վիկտորինը անձամբ էր լոբբինգ անում, որպեսզի ՆԳ նախարարի պաշտոնում նշանակվի քաղաքական որևէ անձ, որի հետ կկարողանան իրականացնել բարեփոխումների իրենց տեսլականը։ Այս պահին հայտնի է 30 միլիոն դոլարանոց ծրագրի մասին, որը, ըստ առկա տեղեկությունների, ընդհանրապես չեղարկվելու է, իսկ մյուս բոլոր նախաձեռնություննը՝ այդ թվում պարեկային ծառայության ներդրման մյուս մարզերում ևս հարցականի տակ են լինելու։

Իրավապաշտպանների բուռն արձագանքից կարելի եզրակացնել, որ ՆԳ նախարարի նշանակումը նրանց համար կարմիր գիծ է եղել և ամեն ինչ անելու են փաշինյանական իշխանությանը այս հարցում հարվածելու համար։

Ի դեպ չի բացառվում, որ արդեն 2023 թվականի զեկույցներում եվրոպական և միջազգային իրավապաշտպան կառույցները, ինչպես նաև պետությունները Հայաստանը ճանաչեն ոչ թե ազատ կամ մասամբ ազատ պետություն, այլ շնորհեն նույնիսկ ավտորիտար պետության կարգավիճակ՝ հոդս ցնդեցնելով Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարական բաստիոնի և ժողովրդավարության բրենդի մասին բոլոր խոսակցությունները։

Թերևս այդ ամենը քիչ է հետաքրքրում Փաշինյանին, նա ամեն ինչ անում է իր սեփական անվտանգությունը ապահովելու, Հայաստանն էլ ոստիկանապետության վերածելու ուղղությամբ։

Մանե Մսրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular