ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը համարձակվել է մեծ ասուլիս տալ. Թեժ է լինելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը հանդես կգա մամուլի ասուլիսով։

Կառավարությունը շտապել է «ավետել», թե ասուլիսը նախատեսված է լրագրողների մասնակցությամբ։ 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանը իր ասուլիսներն անցկացրել է առցանց ձևաչափով՝ Հանրային Հեռուստաընկերության եթերում ՝պատասխանելով միայն նախապես ստացված և ֆիլտրված հարցերին։

Սա թերևս առաջին անգամն է, երբ Փաշինյանը բացեիբաց պատասխանելու է լրագրողների հարցերին։

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ լրատվամիջոցների օպերատորներին այս անգամ էլ թույլ չեն տալու մտնել դահլիճ, փոխարենը Հանրային Հեռուստաընկերությունն ապահովելու է բաց հեռարձակում մի քանի տեսախցիկներով։ Մ

եր աղբյուրի փոխանցմամբ՝ փորձում են նաև ֆիլտրել ասուլիսին մասնակցող լրագրողներին, թեև հավատարմագրված են մոտ 4 տասնյակ լրատվամիջոց, սակայն Կառավարության լրատվության վարչությանը հանձնարարվել է առավել ընդդիմադիր տրամադրված լրատվամիջոցների լրագրողներին պարզապես ներս չթողնել, կամ էլ նախապես չհավատարմագրել։

Փոխարենը ասուլիսին պետք է մասնակցեն և նախապես ծրագրված հարցեր ներկայացնեն իշխանական և մերձիշխանական լրատվամիջոցների ներկայացուցիչները, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե Փաշինյանը պատասխանում է բոլոր ԶԼՄ-ներին և հանրությանը հուզող հարցերին։

Դրական է, որ Նիկոլ Փաշինյանն ի վերջո համարձակվում է պատասխանել մեծ թվով լրագրողների հարցերին, սակայն նախկինում՝ մինչ պատերազմը, թե՛ Փաշինյանը, թե՛ դրանից առաջ նախկին իշխանությունները երբեք էլ թաքնված չեն եղել, և հարցազրույցներից բացի երկրի ղեկավարները նաև մեծ ասուլիսներ են կազմակերպել, որոնց մասնակցել են բոլոր ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները, ուստի և Փաշինյանը, թերևս այս անգամ, վախենալով միջազգային արձագանքից, փորձում է այժմ էլ իր արևմտյան գործընկերներին հերթական անգամ թոզ փչել ժողովրդավարության բաստիոն լինելու իր ժամկետանց թեզերով, համոզելու, թե չի քաշվում լրագրողների ներկայությունից։

Իսկ ասուլիսը վստահաբար բավականին թեժ է լինելու, որքան էլ Փաշինյանը և նրա թիմը ձգտեն կրճատել անցանկալի լրագրողների ներկայությունը, այդուհանդերձ, նրան տրվող բավականին սուր հարցեր են կուտակվել, որոնք պարտադիր հնչեցվելու են։ 

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular