ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ դիվանագիտական կորպուսը սաբոտա՞ժ է անում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

27 օր շարունակ Արցախը շրջափակման մեջ է, և Սփյուռքի հայկական կառույցները, Արցախի իշխանությունները, հայ ժողովրդի մի ստվար զանգվածը, ակտիվ քաղաքացիներ ամեն ինչ անում են, որպեսզի բարձրացնեն Արցախի ձայնը աշխարհում, ներկայացնեն իրավիճակը, առաջադեմ մարդկության կողմից Ադրբեջանի դատապարտման հայտարարություններ ստանան։

Տարօրինակ կերպով գրեթե պարապուրդի է մատնված Հայաստանի դիվանագիտական կորպուսը։ Հատուկենտ դեսպաններ, որոնց աշխատանքը երևում է և որոնք իսկապես գործ են անում՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը։ Հիմնականում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի մասին ընդհանրապես որևէ տեղեկություն չի շրջանառվում։

Տարօրինակ է, որ Արցախի շրջափակման վերաբերյալ Հռոմի պապի երկու ուղերձում որևէ բառ այդպես էլ չլսեցինք, թե՛ կաթոլիկների սուրբծննդյան դեկտեմբերի 24-ի ուղերձում Հռոմի պապը չանդրադարձավ Արցախին և թե՛ նախօրեին, հայ առաքելական եկեղեցու կողմից նշվող Սուրբ ծնունդի օրը, Հռոմի սրբազան քահանայապետը որևէ բառ չասաց, փոխարենը բավարարվեց Ուկրաինայի և աշխարհի այլ թեժ կետերում ընթացող պատերազմները դատապարտելու գործողություններով։

Նախկին իշխանությունների օրոք Հռոմի պապն, օրինակ, բազմիցս Հայաստանին և Արցախին աջակցության խոսքերով է հանդես եկել։ Խնդիրը միայն Վատիկանում ՀՀ դեսպանությունը չէ, բազմաթիվ երկրներում հայ դիվանագետների աշխատանքը պարզապես չի երևում։

ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս վարքը ավելի շուտ նման է սաբոտաժի՝ ընդդեմ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի։ Գաղտնիք չէ, որ ԱԳՆ աշխատակազմը և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները լուրջ անձնական խնդիր ունեն Արարատ Միրզոյանի և նրա խորհրդականների հետ և ամեն ինչ անում են, որպեսզի նսեմացնեն նրա աշխատանքը, ցույց տան, թե արտգործնախարարությունը բացարձակ ոչնչով չի զբաղվում։ Ուստի և շատ դեպքերում դիվանագետները պարզապես մատը մատի չեն տալիս, որպեսզի կուժն ու կուլան ջարդվի հենց Միրզոյանի գլխին։

Մարիաննա Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular