ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոս Անջելեսի իշխանությունները Բայդենին հորդորել են Արցախում ռուսական զորքերը փոխարինել միջազգային խաղաղապահներով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Realtribune.ru–ն գրում է, որ Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը դիմել են ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին կապված «Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակման հետ»։ «Այս ծավալվող հումանիտար աղետը ռուսական զորքերի աջակցությամբ, որոնք ըստ էության պատանդ են պահում Արցախի ժողովրդին, Ադրբեջանի բռնապետ Ալիևի կողմից հրահրված կանխամտածված շրջափակման արդյունքն է։

Այս ապօրինի շրջափակման միջոցով այս երկու բռնապետությունները ձգտում են պատժել Արցախին և Հայաստանին տարածաշրջանում ժողովրդավարության և կայունության հաստատման համարձակության համար: Դրանից ավելի վատն այն է, որ ԱՄՆ-ի կողմից վճռական գործողությունների բացակայության դեպքում աշխարհը կարող է շուտով ականատես լինել մեկ այլ Սրեբրենիցայի կամ Սարաևոյի և, ի վերջո, տարածաշրջանում ողջ հայկական ներկայության ցեղասպանական ոչնչացման»,- ասվում է նամակում։

Բասը և Կրեկորյանը հիշեցրել են, որ «դեկտեմբերի 12-ից ռուսական «խաղաղապահ» ​​զորքերը, որոնց հանձնարարվել է վերահսկել Լաչինի միջանցքը՝ Արցախի միակ փրկօղակը Հայաստանի և մնացած աշխարհի համար, թույլ են տվել Ադրբեջանին արգելափակել այն և դրանով իսկ դադարեցնել սննդի, վառելիքի, դեղորայքի և այլ մարդասիրական բեռների հասանելիությունը»։

«Դպրոցները ստիպված են փակվել, խանութների դարակները դատարկ են, իսկ հիվանդանոցները չեն կարողանում դեղորայք ձեռք բերել կամ կյանք փրկող ընթացակարգեր իրականացնել: Չկա 350 ծանր հիվանդների Հայաստան շտապ օգնության տեղափոխման միջոց, ինչն արդեն իսկ հանգեցրել է մեկ մարդու մահվան և շատերի մահվան կհանգեցնի, եթե շրջափակումը չվերացվի»,- նշել են ամերիկացի քաղաքական գործիչները։

 Բասը և Կրեկորյանը ԱՄՆ–ի նախագահին կոչ են արել «ուղղակիհումանիտար օգնություն ցուցաբերել Արցախին, ներառյալ սննդամթերք և դեղամիջոցներ», «հասկացնել Պուտինին ու Ալիևին, որ ԱՄՆ–ը պահանջելու և գործելու է, որպեսի ապահովվի օգնություն ցուցաբերելու համար թռիչքներ Արցախ», «պնդում է Արցախում ռուսական զորքերի փոխարինումը միջազգային խաղաղապահներով», «համառորեն նպաստում է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցություններին Արցախի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու համար», ինչպես նաև պետք է «համաձայն Ազատության աջակցության ակտի և Մագնիտսկու օրենքի շոշափելի միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի վարչակարգի դեմ իր հանցագործությունների համար նրան պատասխանատվության ենթարկելու համար»: 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular