ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կուբանի ամենագեղեցիկ հայկական տաճարը. Ի՞նչն է ուշագրավ Հայ-Կոձորի եկեղեցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Krasnodarmedia.su-ն գրում է, որ հայկական եկեղեցիներն առանձնանում են ընդհանուր ֆոնի վրա՝ դրանք համատեղում են արևելյան շնորհն ու քրիստոնեական մինիմալիզմը։ Կրասնոդարի երկրամասում կառուցվել են բազմաթիվ նման կառույցներ, սակայն հայկական ամենագեղեցիկ տաճարներից մեկը Հայ-Կոձոր գյուղում գտնվող Սուրբ Գևորգի հսկայածավալ եկեղեցին է։ Այն մասին, թե ինչն է ուշագրավ այդ պաշտամունքային կառույցում գրվել է IA KrasnodarMedia-ի նյութում։


Կրասնոդարի երկրամասում կան Հայ առաքելական եկեղեցու մի քանի տաճարներ։ Դա զարմանալի չէ, քանի որ այդ հարավային տարածաշրջանում ապրում է հայ էթնոսի մոտ երեք հարյուր հազար ներկայացուցիչ, իսկ Ռուսաստանի հարավի թեմի կենտրոնը գտնվում է Կուբանի մայրաքաղաքում։ Հայկական եկեղեցիներ են կառուցվել Սոչիում, Նովոռոսիյսկում, Արմավիրում, Տուապսեում, Ադլերում և մի շարք այլ քաղաքներում։
Թերևս ամենագեղեցիկ տաճարը, ըստ բնակիչների, գտնվում է Անապայի մոտ գտնվող Հայ-Կոձոր գյուղում (որտեղ գտնվում է հայկական սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկը): Շինությունը տպավորում է իր չափսերով, նրբագեղ ձևերով  և տաք քարով հարդարվածությամբ։ Վարդագույն տուֆի շնորհիվ ստեղծվում է տաճարային ողջ համալիրի առանձնահատուկ ներդաշնակության և միասնության զգացում։


Եկեղեցին հարակից տարածքների հետ միասին կազմում է տաճարային լայնածավալ համալիր, որին կից հիմնված են տոհմային ծառուղիներ։ Համալիրը գտնվում է բլրի վրա և, ինչպես ասվում են՝ «սավառնում» է շրջակա տարածության վերևում։ Տաճարի դիմացի մեծ հրապարակը սալարկված է քարե սալիկներով։ Տարածքում կան ուշագրավ քանդակագործական հորինվածքներ խաչքարերի փորագրված պատկերներով։ Յուրաքանչյուր հուշարձան ունի իր պատմությունը: Իսկ համալիրի պարագծի երկայնքով դարբնոցային պարիսպ է ստեղծված։ Բակում տեղադրված է կենտրոնական խաչքարը բերված 1992 թվականին Հայաստանի Հանրապետությունից։ Այն պատկերում է երկու փյունիկ թռչուն՝ կարծես խորհրդանշում է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը։ Ամեն տարի մայիսին այստեղ անցկացվում է Խաչքարի տոնը, որի շրջանակներում կազմակերպվում են  լայնածավալ տոնախմբություններ։


«Սուրբ Գևորգ» անունը թարգմանվում է որպես Սուրբ Գեորգի, որը Ռուսաստանում հայտնի է Սուրբ Գեորգի հաղթական անունով։ Մեծ նահատակին հավասարապես հարգում են ինչպես Հայ Առաքելական Եկեղեցում, այնպես էլ Ռուս Ուղղափառ Եկեղեցում և այլ եկեղեցիներում։ Տաճարի հիմքը դրվել է 2009 թվականին։ Իսկ հինգ տարի առաջ՝ 2016 թվականին, տաճարը օծվել է Ռուսաստանի հարավի թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսեսյանի ձեռամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular