ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ արտադրողները գրեթե մեկ երրորդով ավելացրել են տրիկոտաժի արտահանումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mir24.tv-ն գրում է, որ Հայաստանն այս տարի 30%-ով ավելացրել է տրիկոտաժի և տեքստիլ արտադրանքի մատակարարումը արտասահման, արտահանումը հիմնականում Ռուսաստան և Եվրոպա է։ MIR 24-ի թղթակից Լիանա Ազոյանն այցելել է երկրի առաջատար կարի արտադրամասերից մեկը։


Տողից տող, դետալից դետալ, բոլորը՝ ըստ ԳՕՍՏ-ի: Այս գործարանը ամսական արտադրում է ավելի քան 3000 հատ կոմբինեզոն։ Արտադրանքն արտահանվում է Ռուսաստան։


«Հումքը սկսած գործվածքներից, վերջացրած թելերով, ներկրում ենք հիմնականում Ռուսաստանից։ Իսկ արտադրական պրոցեսն ինքնին արդեն այստեղ է տեղի ունենում՝ էսքիզների ստեղծումից մինչև պատրաստի արտադրանքի փաթեթավորում»,- ասել է տեքստիլ գործարանի արտադրամասի ղեկավար Արփինե Նիկողոսյանը։


Ավտոմատ կտրող համալիրը օգնում է հաղթահարել մեծ ծավալներ, այն աշխատում է վայրկյանում 1500 շարժում արագությամբ: Խելացի փոխակրիչ համակարգը ապահովում է պատրաստի արտադրանքի տրվումը, կտրումը և բեռնաթափումը:


«Նախ արագ է, երկրորդը որակյալ, երրորդը խնայում է աշխատուժը։ Դիզայները սահմանում է ծրագիրը՝ նախշեր պետք է լինեն, մեքենան հաշվում է, թե քանի, ինչ ծավալի, ինչ չափի կտոր պետք է դնել»,- պարզաբանել է տեքստիլ կոմբինատի տեխնոլոգ Գալինա Թադևոսյանը։


Գործարանը արտադրում է ոչ միայն կոմբինեզոններ։ Տեսականին ներառում է հազարավոր տրիկոտաժներ՝ ներքնազգեստից մինչև զգեստներ և կարդիգաններ։ Արտադրանքը պահանջարկ ունի Եվրոպայի շուկաներում և Եվրասիական տնտեսական միության երկրներում։ «Մեզ համար առաջնային է արտահանման ուղղությունը, մեր արտադրանքը պահանջարկ ունի։ Մենք տարեկան ավելի քան 10000 ապրանք ենք մատակարարում տարբեր վայրեր: Եվ մենք նախատեսում ենք կրկնապատկել այդ ցուցանիշները»,- իր ծրագրերով է կիսվել տրիկոտաժի գործարանի հիմնադիր տնօրեն Արթուր Ֆրանգյանը։


Սակայն արտադրողները խոստովանում են, որ արտահանման ծավալների տեմպերը նվազեցնում են լոգիստիկայի խնդիրները։ Ձմռանը լեռնանցքները հաճախ փակվում են ձյան տեղումների և ձնահոսքի պատճառով, խցանումներ են գոյանում, ապրանքներով բեռնատարները պարապուրդի են մատնվում, և արտահանողներն ու կառավարությունը այլընտրանքային ուղիներ են փնտրում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular