ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան ավելացնում է ճնշումները Հայաստանի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիան ավելացնում է ճնշումները Հայաստանի վրա։ Թուրքիայի արտգործնախարար Մևլույթ Չավուշօղլուն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը և հայ-ադրբեջանական հարաբերություններին, հայտարարել, թե Լաչինի միջանցքի վերջին իրադարձությունները Հայաստանի համար անկեղծության փորձություն կլինեն, նա հայտարարել է, թե անթույլատրելի է ադրբեջանի հարստություններն իր տարածքում յուրացնելու փորձը։

Չավուշօղլուն հարստությունների յուրացման փորձ է անվանում Արցախի տարածքում գտնվող հայկական հանքերի շահագործումը։ Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին է անդրադարձել նաև Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը, որ Անկարայի համալսարանում Թուրքիա-Հայաստան հարաբերությունները դիվանագետ Սերդար Քըլըչի աչքերով համաժողով է կայացրել, որտեղ դեսպանը հայտարարել է, թե փոխադարձ ըմբռման և Հայաստանի ու Ադրբեջանի երկարաժամկետ շահերը հաշվի առնելու պարագայում կհաղթահարվեն առկա խնդիրները, նա կրկին հայտարարել է, թե անհնար է հայ-թուրքական գործընթացը տարանջատել հայ- ադրբեջանական գործընթացից։

Միևնույն ժամանակ Սերդար Քըլըչը պնդել է, թե Հայաստանի կողմից հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի միջոցով փորձում են կարգավորել հարաբերությունները, առարկայական քայլեր են կատարում բեռնափոխադրումների վերսկսելու վերաբերյալ, առաջիկայում էլ այլ քայլեր են կատարելու։

Ըստ Քըլըչի, եթե Հայաստանում ժողովրդի կենսամակարդակի բարձրացում և բարգավաճում է ակնկալվում, ապա դրա ուղին Թուրքիա- Հայաստան հարաբերությունների կարգավորումն է և այդ հարաբերությունների կարգավորման դեպքում, ըստ դեսպանի, Հայաստանին շռնդալից տնտեսական հաջողություններ են սպասվում։

Մի կողմից մտրակի, մյուս կողմից բլիթի քաղաքականություն վարելով՝ Թուրքիան փորձում է Հայաստանից ստանալ առավելագույնը, ճնշումներով պարտադրել ընդունել թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական նպատակները։ Եվ, ըստ էության, բայց միևնույն ժամանակ շարունակում է նաև աջակցել Ադրբեջանին Հայաստանի և Արցախի դեմ շրջափակման և քաղաքական ու ռազմական ճնշումների հարցերում։

Արտակ Փիրուզյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular