ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը բարձրացնում է հակառուսականության նշաձողը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կառավարության նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հերթական հակառուսական հայտարարություններ է արել։

«Եթե Ռուսաստանը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում և ռուսական խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատով օժտելու, կամ Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորխումբ ուղարկոլու հարց բարձրացնի»,- նշել է Փաշինյանը։ Ըստ էության, Հայաստանի վարչապետի այս հակառուսական հայտարաությունը, ինչպես և սպասվում էր, արժանացել է ռուսական կողմի բավականին կոշտ գնահատականին։

Եթե Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը բավականին նրբանկատ է գտնվել և ընդամենը շեշտել է, որ Ռուսաստանը շարունակում է աշխատել կողմերի հետ և ապահովել անվտանգությունը, ապա ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արձագանքն ավելի քան կոշտ էր։

«Նման բաներ ասելն ու հայտարարելը պարզապես իրողությունները չհասկանալ է նշանակում»,- հայտարարել է Զախարովան Հայաստանի վարչապետին՝ ըստ էության մեղադրելով իրականությունից կտրված լինելու մեջ։

«Ես կարող եմ նույն հարցը տալ, իսկ առանց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ինչ–որ մեկը կարո՞ղ է ամենայն պատասխանատվությամբ ասել, որ ավելի լավ կլինի, կարծում են պատասխանն ակնհայտ է, հետևաբար որքան ուզեք կարող եք խոսել արդյունավետության բարձրացման մասին, ես ևս մեկ անգամ կրկնում են, որ բոլորն այժմ աշխատում են այս իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ»,- նշել է Զախարովան, միևնույն ժամանակ նշել, թե Ռուսաստանը դաշնակցային պարտականություններ ունի թե՛ Հայաստանի և թե Ադրբեջանի նկատմամաբ և փորձում է, բոլոր ուղղություններով համակարգված աշխատելով, շտկել իրավիճակը։

Զախարովայի նման նյարդային արձագանքը վկայում է, որ ՌԴ ԱԳՆ –ն բավական կոշտ քաղաքական կուրս է վերցրել Հայաստանի հետ հարաբերություններում, իսկ Նիկոլ Փաշինյանի վերջին հակառուսական քայլերը արդեն սկսել են նյարդայնացնել ռուսական կողմին, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ 

Գայանե Թանդիլյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular