ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախցիների կամքն ու աշխատանքը ձախողում են Ադրբեջանի պլանները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանն արդեն ութերորդ օրն է՝ շարունակում է փակ պահել Արցախի կյանքի ճանապարհը։ Ութ օր շարունակ Արցախի մեր հայրենակիցները զրկված են արտաքին աշխարհի հետ կապից և հումանիտար ճգնաժամը արդեն սկսում է զգացնել տալ իրեն։

Այդուհանդերձ Արցախի իշխանությունների բավական ակտիվ և նպատակային քաղաքական արդյունքում, դրա հետևանքներն այնքան էլ լուրջ չեն զգացվում, ավելին իշխանությունները նաև կարողացել են կանխել բացասական երևույթները, գների աճը։ Ստեփանակերտում մեկ դեղատուն փոքր-ինչ բարձրացրել էր մի քանի առաջին անհրաժեշտության դեղերի գները, և մրցակցությունը պաշտպանող հանձնաժողովը պետնախարար Ռուբեն Վարդանյանի հանձնարարությամբ անհապաղ միջամտել, կանխել և պատժել է դեղատանը։

Հանձնաժողովը նաև դիտարկումներ է անցկացրել Ստեփանակերտի հինգ տասնյակից ավելի խանութներում և որտեղ գների բարձրացման փոխարեն ընդհակառակը գների իջեցում է արձանագրել, ինչը վկայում է, որ արցախցիները պատրաստ են ճգնաժամային իրավիճակում ապրելու և կարողանում են շատ արագ ինքնակազմակերպվել։

Այդուհանդերձ ադրբեջանական այս սադրանքները լրջագույն ազդեցություն են ունենում, 8 օրվա ընթացքում Ադրբեջանի գործողությունները դատապարտել են բազմաթիվ երկրներ և կազմակերպություններ, սակայն թշնամին առայժմ մտադիր չէ որևէ կերպ հետ քաշվել, ընդհակառակը, ադրբեջանցի «բնապահպանները» նորանոր պահանջներ են ներկայացնում, որոնք որևէ կապ չունեն բնապահպանության հետ։

Ըստ էության, Բաքուն գիտակցում է, որ իր այս քայլերը ձախողվել են և լուրջ հակազդեցության արժանացել։ Միաժամանակ փորձում է ձգել և ահաբեկել արցախցիներին՝ մտածելով, թե այս կերպ կարող է հասնել իր ուզածին, ինչը թերևս բացառված է։ Արցախի մեր հայրենակիցները շատ ավելի լուրջ են տրամադրված և պատրաստ են տանելու զրկանքները։

Մինաս Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular