ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրանը դեմ է Կովկասում սահմանների փոփոխությանը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rossaprimavera.ru-ն գրում է, որ  Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունի կովկասյան տարածաշրջանում իր սահմանների երկայնքով աշխարհաքաղաքական փոփոխությունները: Այդ մասին հայտարարել է իրանցի քաղաքական փորձագետ Սեյյեդ Ռեզա Սադր ալ-Հոսեյնին, հաղորդում է Mehr գործակալությունը։


Քաղաքագետն ասել է, որ Կովկասում անվտանգության հաստատումը հարևան երկրների մասնակցությամբ տարածաշրջանի կարևոր խնդիրներից է։ Նա նշել է, որ Կովկասի երկրները որոշակի կախվածություն ունեն Ռուսաստանից հասարակական անվտանգության ամրապնդման առումով։ Սադր ալ-Հոսեյնիի խոսքով, այնպիսի խոշոր հարևանները, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը, փոքր երկրների օգնությամբ կարող են որոշել կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման ընդհանուր մեխանիզմը։  «Ցավոք, Կովկասի որոշ երկրներ ավելի քիչ ուշադրություն են դարձնում հարևանության խնդիրներին և անդրտարածաշրջանային երկրների օգնությամբ փորձում են սահմանել արտատարածաշրջանային կապեր»,- նշել է քաղաքագետը։

Նա բերել է Ադրբեջանի օրինակը, որը մերձենում է Թուրքիայի հետ ճնշում գործադրելով տարածաշրջանի որոշ երկրների, օրինակ Հայաստանի վրա։


Սադր ալ- Հոսեյնին, հղում անելով պատմական փորձին, կարծիք է հայտնել, որ տարածաշրջանի անվտանգության հարցը կարող է լուծվել երկխոսության միջոցով, արտտարածաշրջանային ուժերից օգնություն փնտրելը կառուցողական չէ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular