ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ ծրագիր է իրականացնում Փաշինյանը. ռուս խաղաղապահների մանդատը կփոխվի՞

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Բաբայանն այսօր կրկին հայտարարել է, որ Արցախում ռուս «խաղաղապահներին» պետք է ՄԱԿ-ի մանդատ տրվի։ «Որպեսզի ՌԴ խաղաղապահներն իրենց գործն անեն, պետք է ավելի մեծ թիվ կազմեն, ունենան ավելի լայն լիազորություններ, ՄԱԿ-ի կողմից մանդատ։ Մեր ուզածը սա է։ Չենք ուզում մտնել գերտերությունների պայքարի մեջ»,- ասել է նա։

Ուշագրավ է, որ ընդամենը օրեր առաջ էլ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով ՀՀ-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» նախապատրաստական աշխատանքներին, հայտարարել է, որ դեռեւս վերջնական որոշում չկա՝ արդյոք խաղաղության պայմանագրով է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծվելու կամ փորձ արվելու լուծելու, թե՞ մենք առանձին միջազգային մեխանիզմն ենք ստեղծելու:

Միևնույն ժամանակ Գրիգորյանը հայտարարել է, որ այս պահի դրությամբ առկա է խաղաղության պայմանագրի ռուսական և ադրբեջանական տարբերակները, Արևմուտքը խաղաղության պայմանագրի իր տարբերակը առաջ չի քաշել: Ստացվում է, որ իշխանությունները փորձում են խուսափել ռուսական տարբերակից, ասել է թե՝ խաղաղության պայմանագրի կնքումից և անցում կատարել արևմտյան տարբերակին, որն էլ իր հերթին ենթադրւմ է ինչ-ինչ միջազգային մեխանիզմների ներդրում: 

Այս թեզը, ի դեպ, առաջ քաշեց նաև ԱԳՆ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով վերջերս աչքի է ընկնում իր հակառուսական թվիթներով:  «Արցախը կտրված է Հայաստանից և աշխարհից. Արցախից Հայաստան տանող միակ ճանապարհը փակել են ադրբեջանցիները: Ահա թե ինչպես է նյութականացվում Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական սպառնալիքը: Ահա թե ինչպես է մարմնավորվում ցեղասպանական միտումի նախազգուշական նշանը։ ՄԱԿ ԱԽ-ի կողմից շտապ գործողությունների ժամանակն է»,- գրել է նա:

Սրան զուգահեռ Արցախի ԱԳՆ-ն պահանջում է մեծացնել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի քանակը և առաքելությանը միջազգային կարգավիճակ շնորհել։

Ինչպես երևում է վերջին իրադարձություններից և ԱԳՆ շեշտադրումներից, որոնք ստանում են իշխանական պրոպագանդայի աջակցությունը և ակտիվորեն շրջանառվում նրանց կողմից, ՀՀ իշխանությունները, որոնք իբրև թե բրյուսելյան բանակցություններից վերադարձել են բանակցությունների ռուսական դաշտ, բարձրացնելու են Արցախում խաղաղապահ առաքելության միջազգայնացման հարցը ՄԱԿ ԱԽ-ի միջոցով:

Սակայն, մեծ հարց է՝ արդյոք ՄԱԿ-ը պատրաստ է ՌԴ խաղաղապահ ուժերին միջազգային մանդատ տալ՝ հատկապես հաշվի առնելով ՌԴ-արևմուտք առկա բացահայտ թշնամական հարաբերությունները:  Որքանով է դա ընդհանրապես բխում Արևմուտքի շահերից: Թերևս ավելի հավանական է, որ խոսքը իրականում ոչ թե միջազգային մանդատ տալու, այլ ռուս խաղաղապահներին միջազգային խաղաղապահ զորախմբով փոխարինելու մասին է: Սա իր հերթին նշանակում է ՌԴ դուրս մղում Արցախից, իսկ այնուհետև նաև տարածաշրջանից, իսկ Արցախի բնակչության համար դրանով անվտանգության որևէ երաշխիքներ, միևնույն է, չեն ստեղծվելու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular