ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն ու Դավութօղլուի ակնարկը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանում երեկ կայացել է «Ընդեմ ցեղասպանության հանցագործության 4-րդ գլոբալ ֆորումը», որտեղ տարօրինակ և անհեթեթ հայտարաություններով է հանդես եկել վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։

«Ես չեմ ուզում, որ ցեղասպանության կանխարգելման ու դատապարտման թեման դառնա ժողովուրդների դատապարտման առիթ և ժողովուրդների թշնամանքի խորացման հարթակ»,- հայտարարել է Փաշինյանը, որը 44- օրյա պատերազմից հետո մի կողմ է դրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և իր բոլոր գործողությունները իրականացնում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգի հանգույն։

Նա հայտարարել է, թե մեր տարածաշրջանում թշնամությունը պետք է կառավարվի և դա պետք է սկսել ատելության խոսքի կառավարումից, որը գոյություն ունի Հայաստան - Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։

«Ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքներից մեկն այն է, որ մենք պաշտոնական մակարդակով ընդունում ենք, որ պետք է Հայաստանում դադարեցնենք քաղաքական մրցակիցներին կամ հակլառակորդներին վիրավորելու համար օգտագործել ուրիշ ազգի անուն»,-ասել է Փաշինյանը։ Նա շեշտել է, որ Հայաստանում որևէ մեկին սուր ձևով վիրավորելու համար անվանում են թուրք, ինչը ըստ իրեն անընդունելի է։

«Ես ,մի մարդ եմ, որը ձեզ հայտնի շատ հանգամանքների բերումով շատ է արժանացել այդ հասցեագրմանը և ինձ վիրավորելու միտում ունեցող մարդկանց ուզում եմ ասել, որ դրանով իրենք ինձ ամենևին չեն վիրավորում, որովհետև ես դա վիրավորանք չեմ ընդունում, Ադրբեջանում էլ կա այդ երևույթը, երբ մեկին վիրավորելու համար ասում են հայ, կարծում եմ որ կառավարությունների մակարդակով պետք է ասենք, որ մենք հաշտ չենք այս իրողությունների հետ»,- հայտարարել է Փաշինյանը։

Հայ հանրությունը բորբոքվել է այս ազգադավ և տրամաբանությունից զուրկ հայտարարություններից, սոցցանցերի օգտատերերը նույնիսկ ծաղրում են, թե թուրքերն, օրինակ, կարող են նեղանալ Փաշինյանին թուրք անվանելու համար։ Մինչդեռ,Նիկոլ Փաշինյանին լավագույն պատասխանը տվել է Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար, իսկ այժմ՝ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն, որը ներկայիս Թուրքիայի հիմնական գաղափարախոսներից մեկն է։

Դավութօղլուն հայտարարել է, թե հիմա ճիշտ ժամանակն է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու։

«Հայաստանն ունի քաղաքական և տնտեսական խնդիրներ, պայմանները հարմար են, որպեսզի Թուրքիան կարողանա ստանալ այն, ինչ ցանկանում է»,- առանց սեթևեթելու նշել է Դավութօղլուն։ Սա իհարկե լավագույն ապտակն է նիկոլ Փաշինյանին՝ ինչը բնականաբար նա չի հասկանալու և շարունակելու է նույն թուրքաբարո կեցվածքը։ 

Գայանե Թանդիլյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular