ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում իրավիճակը սրվել է, իսկ Հայաստանի իշխանությունը անհաղորդ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես և սպասվում էր Ադրբեջանը հերթական սադրանքը իրականացրեց Ստեփանակերտ Շուշի ճանապարհին։ Մի խումբ ադրբեջանցիներ տարբեր «բնապահպանական» տարբերանշաններով, նախկին զինվորականների մասնակցությամբ դուրս են եկել ճանապարհի վրա և մինչ այս պահը փակ են պահում այն, գրեթե մեկ ամբողջ օր։

Բանակցությունները ռուս խաղաղապահների, ինչպես նաև Արցախի ներկայացուցիչների միջև որևէ արդյունք չեն տվել։ Նույնիսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր։ Հայաստանի և Արցախի իշխանությունները տարբեր հայտարարություններ են տարածել՝ ներկայացնելով թե՛ ստեղծված իրավիճակը և թե՛ դիմելով միջազգային հանրությանը ջանքեր գործադրել ռուս խաղաղապահներին էլ ավելի խիստ վերաբերվել եռակողմ հայտարարությունների պայմանները խախտող ադրբեջանցիների նկատմամբ։

Ադրբեջանական կողմը, սակայն, ինչպես և սպասելի էր բնավ էլ մտադիր չէ զիջել, ավելին Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը ռուս խաղաղապահների գործունեությունն անհեթեթություն է անվանել և հայտարարել, թե իրենք պատրաստվում են շարունակել արգելափակել Արցախը սնուցող հիմնական ճանապարհը ՝ իրենց նպատակներին հասնելու համար։ Արտաքուստ բնապահպանական կոչերով հանդես եկող ադրբեջանցիներն իրականում մի քանի նպատակ են հետապնդում՝ նախ ահաբեկել արցախի բնակչությանը, ստիպել նրանց դուրս գալ իրենց տներից և հեռանալ և երկրորդ՝ ճնշում բանեցնելով Հայաստանի իշխանություների նկատմամբ հասնել «Զանգեզուրի միջանցքը» տրամադրելու իրենց պահանջներին։

Հայկական կողմը, որ հերքում է իբր Զանգեզուրի միջանցքը տալու պայմանը, հայտարարում է, թե կարող է բացել կոմունիկացիաները հայկական ինքնիշխան իրավասության ներքո։ Դեռևս նախորդ օրը, երբ պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Կաշենի, Դրմբոնի հանքավայրերի աշխատակիցների ջանքերի շնորհիվ հաջողվեց կանխել ադրբեջանական մեկ այլ սադրանք, մենք կարծիք էինք հայտնել, որ Ադրբեջանը գնալու է նոր սադրանքի։

Թշնամին չուշացավ և շարունակում է նպատակամղված առաջ տանել իր օրակարգը, իսկ թե ինչ է անում Հայաստանի իշխանությունը Ազգային ժողովում բուֆետ բացելուց և տոնածառի լույսերը վառելուց բացի, որևէ մեկը չգիտի։ Հատուկենտ հայտարարություններից, անատամ արձանագրումներից զատ փաշինյանական վարչախումբը ոչինչ չի ձեռնարկում Արցախում շրջափակման մեջ մնացած մեր 120 հազար հայրենակիցների շահերը պաշտպանելու հարցում։ Դավաճանությունը պոզով-պոչով չի լինում։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular