ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը օրեցօր նորանոր սադրանքներ է իրականացնում Արցախում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանը օրեցօր նորանոր սադրանքներ է իրականացնում Արցախում և այդ ամենը համեմում է միջազգային իրավունքին հղումներով, բողոքի նոտաներով և տարատեսակ քարոզչական միջոցներով։ Երեկ Բաքուն նոտա է հղել Մոսկվային՝ կոչ անելով ռուսական կողմին ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան ապահովել Ադրբեջանի ներկայացուցիչների անարգել մուտքը Արցախում գտնվող հանքավայրեր մոնիթորինգի համար։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեի խոսքով՝ նոտայում ընդգծվում է «Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կողմից Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ղարաբաղյան շրջանում իր գործունեության խստիվ պահպանության անհրաժեշտությունը»։

Հիշեցնենք, Արցախի հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցները, համայնքների բնակիչները նախօրեին ինքնաբուխ կերպով խափանել էին ադրբեջանական սադրանքը, արգելափակել ադրբեջանցի «բնապահպանների» մուտքը Դրմբոնի և Կաշենի հանքավայրերի տարածք։ Ընդ որում, ադրբեջանական կողմը հաղորդագրություն էր տարածել, թե նախապես պայմանավորվածություն են ունեցել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ հանքավայրեր այցելություն իրականացնելու համար, և իբր Անդրեյ Վոլկովի գլխավորած զորակազմը մեկ անգամյա այցելության թույլտվություն է տվել։

Շնորհիվ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Արցախի բնակիչների զգոնության՝ հաջողվել է սադրանքը խափանել, մինչդեռ հարկ է նշել, որ սա ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է լինելու ադրբեջանական կողմի սադրանքների զինանոցում։ Հատկապես հանքավայրերի հետ կապված Ադրբեջանը բավականին ուշագրավ մարտավարություն է որդեգրել՝ փորձելով միջազգային հանրությանը համոզել, թե Արցախի բնակիչները հանքավայրերը շահագործում են ապօրինի կերպով, ուստի և ամեն ինչ անելու են, հիմա էլ քարոզչական այս թեզն առաջ մղելու համար։

Եվ բնականաբար Արցախի մեր հայրենակիցների կյանքն ու անվտանգությունը լրջորեն վտանգի տակ է։ Միջազգային հանրությունը առայժմ որևէ արձագանք չի արել ադրբեջանական այս սադրանքի կապակցությամբ, ինչը կարող է նշանակել, որ թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում առանձննապես դժգոհ չեն Ադրբեջանի կատարած քայլերից, որևէ արձագանք չկա նաև Հայաստանի իշխանություններից, նրանք ջայլամի պես գլուխները թաղել են ավազի մեջ՝ մյուս մարմնամասերը անպաշտպան թողնելով թշնամու առաջ։ 

Կարինե Աբրահամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular