ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Օրինախախտ» փոխմարզպետը. ինչ մութ ամպեր են կուտակվում Ալբերտ Այվազյանի գլխավերևում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ալբերտ Այվազյանը վերջերս հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում: Նրա անունը շաղկապվում էր «Մի LEXUS-ի պատմության» հետ  երբ վերջինս Ախուրյանի համայնքապետարանին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենան պահանջել և ավագանու հաստատմամբ ստացել էր որպես ՔՊ խմբակցության սպասարկող մեքենա, բայց օգտագործում է սեփական կարիքների համար։ Ի դեպ, Այվազյանը սկզբից պնդում էր, որ ամեն ինչ օրինական է, բայց մարզպետի պարտականությունները կատարելու ժամանակ իր ձեռամբ ստորագրում է հանձնարարական` ավագանու որոշումը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանը և արդյունքի մասին տեղեկություն փոխանցել Շիրակի մարզպետարան։

Օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (20 սեպտեմբեր 2022թ եզրակացություն 01/2022) քննության առնելով Ալբերտ Այվազյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ 2022թ․ հուլիսի 11-ին հարուցված թիվ 01/2022 վարույթի նյութերը, պարզել է, որ Ալբերտ Այվազյանը 05․12․2021 թ․ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով, որից հետո ՀՀ վարչապետի` 05․01․2022թ․ թիվ 15-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնում։ Ալբերտ Այվազյանը մինչ օրս զբաղեցնում է ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամի և Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնները։ Եզրակացության մեջ նշվում է, որ ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի կողմից խախտվել են «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։

Yerkir.am-ի աղբյուրները նշում են, որ, ըստ տարածված տեղեկությունների, Ալբերտ Այվազյանի հովանավորը փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն է։ Լուրեր են պտտվում, որ Ալբերտ Այվազյանը հավակնում է Շիրակի մարզպետի պաշտոնին։

Իսկ մինչ այդ Ալբերտ Այվազյանին որոշեցին չնեղացնել և փոխմարզպետ կարգել,  նա երկար տարիներ Շիրակի մարզի Առափի համայնքի համայնքապետն էր, սակայն ուշագրավը նրա՝ խոշորացվող Ախուրյան համայնքի ընտրություններում մասնակցելն էր: Ալբերտ Այվազյանը ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն էր, ու չնայած ՔՊ-ն ընտրության արդյունքներով առաջատար էր, նա չընտրվեց համայնքապետ: Ամասիայում և Ախուրյանում ՔՊ պարտությունից հետո իշխանական թևում դժգոհություն էր հասունացել մարզի ՔՊ կառույցի նկատմամբ: Եւ ամենևին պատահական չէր Այվազյանին սիրաշահելու, փոխմարզպետի պաշտոնը շնորհելու քայլը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular