ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նորին Սրբություն Պատրիարք Կիրիլը հանդիպել է Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ Շեյխ ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Patriarchia.ru-ն գրում է, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Կիրիլը հանդիպել է Շեյխ ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ Մոսկվայի Դանիլով վանքում գտնվող պատրիարքական և սինոդալ նստավայրում։


Հանդիպմանը մասնակցել է նաև Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի փոխատենապետ Ֆիլարետ վարդապետը (Բուլեկով):
Ադրբեջանական կողմից մասնակցել է ՌԴ-ում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլին։


«Ցանկանում եմ սրտանց ողջունել ձեզ, սիրելի եղբայր,- հյուրին դիմել է Նորին Սրբություն Պատրիարք Կիրիլը, -Մենք պարբերաբար հանդիպում էինք։ Կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք այս հանդիպումները»։ Վեհափառի խոսքով, նման շփումները ստեղծում են շատ լավ մթնոլորտ, ինչպես նաև դրականորեն են ազդում միջպետական ​​ոլորտում հարաբերությունների վրա և նպաստում «այն խնդիրների լուծմանը, որոնք, ցավոք, դեռևս լուծված չեն»։


Նշելով Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների շփումների եռակողմ ձևաչափը, որը սկսվել է դեռ երեք տասնամյակ առաջ, Ռուս Ուղղափառ Եկեղեցու առաջնորդը նշել է, որ դա դրականորեն է ազդել իրավիճակի, պաշտոնական բանակցությունների մասնակիցների վրա, որպեսզի Աստծո ողորմությամբ արդյունքի հասնեն և իրավիճակը փոխվի դեպի լավը։


Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահը Նորին Սրբություն Պատրիարք Կիրիլին է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ադրբեջանական ժողովրդի ողջույնները։ Զրույցի մասնակիցներն ընդգծել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կրոնական առաջնորդների միջև երկխոսության առանձնահատուկ նշանակությունը Լեռնային Ղարաբաղում երկար տարիներ շարունակվող պատերազմից հետո խաղաղ կյանքի վերականգնման համար։


Հանդիպման ավարտին կողմերը փոխանակել են հուշանվերներ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular