ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը մասնատում է հատուկ ծառայությունները․ չի վստահում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանն առանձնապես չի վստահում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը և փորձում է մասնատել՝ այդ կերպ նվազեցնելով թե՛ ԱԱԾ պետի, թե՚ նրա աշխատակիցների ազդեցությունը Հայաստանի վրա։ Կառավարությունը երեկ հաստատել է «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի նախագիծը, որն առաջիկայում ուղարկվելու է Խորհրդարան։

Ներկայացրած փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր, արտաքին հետախուզության ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին։ Ընդ որում փաթեթից տպավորություն է, թե գործող վարչախումբը բացարձակապես չի պատկերացնում, թե ինչ է արտաքին հետախուզությունը և ինչպես պետք է այն իրականացնել։

Ըստ էության, առաջարկվում է ոչ միայն զինվորական ծառայության, այլ քաղաքացիական ծառայության պես դարձնել այն, որտեղ կարող են ընդունել բոլոր ընդունակ ուժերին, իսկ աշխատանքը լինելու է թափանցիկ։ Թերևս արտաքին հետախուզությունը այն ոլորտն է, որտեղ թափանցիկությունը ոչ միայն ողջունելի չէ, այլ նաև խիստ դատապարտելի է։

Արտաքին հետախուզությունը հանելով ԱԱԾ կազմից՝ Փաշինյանը նաև ԱԱԾ կազմից հանում է Պետական պահպանության ծառայությունը։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է օրենսդրական նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է, որ Պետական պահպանության ծառայությունը ևս կլինի առանձին, կրկին վարչապետին ենթակա։ Պետական պահպանության ծառայությունը իրականացնում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների, նախկին նախագահների և վարչապետների պահպանությունը։ Անմիջականորեն պատասխանատու է հենց անձամբ Նիկոլ Փաշինյանի անձնական պահպանության համար։

ԱԱԾ կազմում գործող այդ ծառայությունն առայժմ ղեկավարում է Փաշինյանի մերձավորագույն անձանցից մեկը՝ նրանից գեներալի ուսադիրներ ստացած Սարգիս Հովհաննիսյանը։ Վերջինս բազմաթիվ անգամներ հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում, լրագրողներին աքացի տալու և այլ աղմկահարույց դեպքերով։ Նաև անձամբ էր ղեկավարում Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորների վրա հարձակումը։

Այս կերպ Փաշինյանը նախ փորձում է վարձահատույց լինել իր մերձավորներին, նրանց առանձին ծառայությունների ղեկավարներ դարձնելով, մյուս կողմից էլ՝ նվազեցնել Ազգային անվտանգության ծառայության ազդեցությունը, ինչը վկայում է, որ Փաշինյանը լուրջ կասկածներ ունի ԱԱԾ գործող պետ Արմեն Աբազյանի նկատմամբ։

Արմեն Մադաթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular