ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեդմին խոսել է Ուկրաինայի զինված ուժերի համար Իսրայելի «հրաշք հրթիռների» որոգայթների մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Osnmedia.ru-ն գրում է, որ քաղաքագետ Յակով Կեդմին հորդորել է Ուկրաինայի զինված ուժերին չուրախանալ Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Էյալ Խուլաթի այնհայտարարությունից, որ հնարավոր է Ուկրաինային մատակարարվեն հեռահար բալիստիկ հրթիռներ։ Ենթադրաբար խոսքը գնում է վերջերս մշակված մինչև 400 կիլոմետր հեռահարությամբ «Լորա» հրթիռների մասին։ Ռազմական փորձագետը խոսել է իսրայելական այդ «հրաշք հրթիռների» որոգայթների մասին։


Նա նշել է, որ Թել Ավիվը երբեք չի գնա ԱՄՆ-ի դեմ նման հարցում։ Ավելի վաղ Վաշինգտոնը հրաժարվել էր Կիևին հեռահար հրթիռներ մատակարարել։ Նաև նման որոշումը կարող է ընդմիշտ խաչ քաշել Մոսկվայի հետ Իսրայելի հարաբերությունների վրա, ուշադրություն է հրավիրել բանախոսը։


«Այսինքն ամերիկացիներն իրենց հեռահար հրթիռները չեն մատակարարում նույնիսկ արդեն իսկ մատակարարված HIMARS-ների ֆոնին, իսկ Իսրայելը կտարբերվի մնացածներից ու կմատակարարի։ Սա բացարձակապես անտրամաբանական է։ Իսրայելի ղեկավարության թե՛ նախկին, թե՛ ներկա բոլոր քննադատություններով հանդերձ, նման հիմարություն նրանց չի կարելի վերագրել»,- ասել է Կեդմին։
«Եթե ​​նույնիսկ Ուկրաինայի Զինված ուժերը ստանան Լորաները, դա «կասկածելի ուրախություն է», - մանրամասնել է նա։ Ըստ վերլուծաբանի, նրանք, ովքեր գովաբանում են այդ հրթիռները, մոռանում են, որ դրանք չի օգտագործում անգամ իսրայելական բանակը։ Նշված երկրի պաշտպանության նախարարությունը որոշել է, որ դրանք «անգամ ձրի պետք չեն», պարզաբանել է քաղաքագետը։ Նա հիշեցրել է, որ Թել Ավիվը ժամանակին օգտագործել է «Լորա» Հայաստանի դեմ, որը պաշտպանված չէր հակահրթիռային պաշտպանությամբ:


Այսպիսով, ուկրաինական իշխանությունները ուրախ են հրթիռների հավանական մատակարարման համար, որից հրաժարվել է անգամ արտադրողը, հավելել է փորձագետը։ «Երկար ժամանակ նրանք չգիտեին, թե ում վրա ցխեն այդ հրթիռները: Միակ մեկը, ով վերջապես համաձայնեց, դա Ադրբեջանն էր։ Հիմա էլ, հավանաբար, մտածում են այդ չարաբաստիկ հրաշք զենքը Ուկրաինայի վրա ցխել։ Այստեղ ուրախանալու բան չկա, այստեղ պետք է ուղղակի լաց լինել», - ամփոփել է Կեդմին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular