ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստան» դաշինքում հրաժարականների շքերթ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ընդդիմադիր ամենամեծ ուժի՝ «Հայաստան» դաշինքի վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները առայժմ դուրս են տրամաբանությունից, իսկ խմբակցության ներկայացուցիչները որևէ կերպ չեն մեկնաբանում իրավիճակը։

Հիշեցնենք՝ առնվազն 4 պատգամավորներ հրաժարվել են մանդատից. փաստաբան Արամ Վարդևանյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, կուսակցության փոխնախագահներ Ելենա Կիրակոսյանն ու Հռիփսիմե Ստամբուլյանը։ Դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված հաջորդ անձանցից որոշները ևս հրաժարվել են մանդատից, ավելի վաղ իր հրաժարականի մասին էր նշել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

Երեկ ևս 3 թեկնածուներ հայտարարել են, թե չեն վերցնելու մանդատը և համապատասխան դիմումներ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Եթե «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Մարիա Պետրոսյանի հրաժարականը հասկանալի է, կուսակցությունը ընդհանրապես դուրս է եկել «Հայաստան» դաշինքի կազմից և դրել իր մանդատները, իսկ որոշ պատգամավորներ էլ հրաժարվել են դնել մանդատը և լքել են կուսակցությունը, ապա իրենց մանդատներից հրաժարված 2 անձանց պարագան փոքր ինչ այլ է։

Ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Սայաթ Շիրինյանը, հայտնի մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը ևս հրաժարվել են մանդատներից, ընդ որում երկուսի տարածած հայտարարությունները գրեթե նույնաբովանդակ են և որոշակի նեղսրտվածություն է նշմարվում իրենց դաշինքի գործողությունների նկատմամբ։ Շատ փորձագետներ նշում են, թե թեկնածուները հրաժարվում են իրենց մանդատներից , որպեսզի այն բաժին հասնի ընտրական ցուցակի 50-րդ տեղում հանգրվանած Լևոն Քոչարյանին։

Առաջիկայում Երևանի քաղաքապետի ընտրություններ են սպասվում և չի բացառվում, որ «Հայաստան» դաշինքը ընտրություններին մասնակցի հենց Լևոն Քոչարյանի գլխավորությամբ, իսկ պատգամավորական մանդատը նրան հնարավորություն կտա առնվազն մինչև 2023 թվականի աշուն, երբ տեղի է ունենալու ընտրությունները, օգտագործել քաղաքական գլխավոր ամբիոնը՝ սեփական վարկանիշը բարձրացնելու համար։

Տաթև Հախնազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular