ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի մարզերում վերանորոգվում են ջրամատակարարման ու կոյուղու գծերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mir24.tv-ն գրում է, որ Հայաստանում իրականացվում է հիմնական ջրատարների և կոյուղու համակարգի փոխարինման լայնածավալ ծրագիր։ Այդ կառույցների հիմնական մասը կառուցվել է դեռևս 1960-ականներին, երբ բնակչությունն ավելի քիչ էր։ Աշխատանքների ընթացքի մասին տեղեկացել է МИР 24 հեռուստաալիքի թղթակից Իրինա Մկրտչյանը։


Գյումրու ծայրամասում գտնվող Կուլակավան բնակելի թաղամասը համարվում է հեղինակավոր տարածք։ Այստեղ տները ցածր են, ճարտարապետությունը՝ ավանդական, մոտակայքում կան կլինիկաներ, դպրոցներ։ Այդ տարածքը հայտնվել է 1988 թվականի երկրաշարժից հետո։ Միակ բացասականն այն է, որ ջուրը տրվում է օրական մի քանի ժամով։


«Երբ մենք տեղավորվեցինք, ստիպված էինք ջրամատակարարում-կոյուղին ինքնուրույն և մեր միջոցներով իրականացնել։ Ավելի քան 30 տարի ամեն ինչ վատացել է։ Չեմ էլ հավատում, որ ծրագրի իրականացումից հետո կունենանք շուրջօրյա ջրամատակարարում»,- ասել է գյումրեցի Ալիկ Թորոյանը։


Հայաստանի ջրամատակարարման և կոյուղու համակարգի վերականգնման ծրագիր է իրականացվում վեց մարզերում։ Ամենամեծը Գյումրիում է: Կենտրոնում թաղամասեր կան, որտեղ դեռ կոյուղի չկար, իսկ ջրի խողովակները կերամիկական էին, տեղացիները դրանք անվանում են «բրուտագործական»:


«Շիրակում մենք պետք է վերականգնենք 260 կիլոմետր ջրատար, որից 180-ն արդեն ավարտված է։ Ինչ վերաբերում է կոյուղու համակարգին, ապա աշխատանքները գրեթե ավարտված են»,- ասել է ջրամատակարարման և կոյուղու վերականգնման ծրագրի ղեկավար Սուրեն Մամաջանյանը։


Համակարգն այնքան է մաշվել, որ խողովակները պայթում են դեռ էքսկավատորի աշխատանքի փուլում։ Ժանգոտ երկաթյա խողովակները փոխարինվում են պլաստմասսե խողովակներով, որոնց երաշխիքային ժամկետը 80 տարի է։
«Այս մեծածավալ ծրագրի իրականացման համար պահանջվել է մոտ 30 միլիարդ դրամ, որը կազմում է ավելի քան չորս միլիարդ ռուբլի, Եվրոպական բանկերը միջոցներ են հատկացրել որպես վարկ և դրամաշնորհ, միջոցների մի մասը տրամադրվել է ՀՀ կառավարության կողմից որպես համաֆինանսավորում»,- ասել է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի փոխտնօրեն Աշոտ Խաչատրյանը։


Կատարվում են ջրատարների և կոյուղու համակարգերի վերականգնման աշխատանքներ, որտեղ մաշվածությունը հասնում է մինչև 70 տոկոսի: Ղեկավարությունը որոշել է ձմեռային շրջանի համար կասեցնել խողովակների փոխարինումը, և վերսկսել աշխատանքը կայուն ջերմության հաստատմամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular