ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի ավազակախմբերը բնապահպանների անվան տակ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Realtribune.ru–ն գրում է, որ քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ Շուշի-Քարինտակ խաչմերուկում փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը գործելով բնապահպանների անվան տակ։ Այդ քայլով Բաքվի մինիսուլթանությունը հրահրում է խզել Հայաստանի և Արցախի ցամաքային կապը։ Փակելով Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը Ադրբեջանը փորձում է առաջ մղել իր հակահայ քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, ինչը հարված է նաև ռուսական խաղաղապահ առաքելությանը, կարծիք է հայտնել Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։


Իր հերթին, ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը այլ տեսակետ ունի. «Կարևոր է ձևակերպումների ճշգրտությունը։ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը փակել է ոչ թե Ադրբեջանը, այլ Ռուսաստանի Դաշնությունը՝ կտրելով Հայաստանի Հանրապետության և Արցախի ցամաքային կապը և ձմռանը արցախահայությանը հոգեբանական տեռորի ենթարկելով։

Դա Պուտինի պատասխանն է հայ ժողովրդին «շատ շնորհակալությունների», Ֆրանսիայի և ԱՄՆ օրենսդիր իշխանությունների որոշումների և շատ այլ բաների համար: Հայ ժողովրդին պատժելու գործողությանը անմիջականորեն մասնակցում են Արցախի իշխանությունները, առաջին հերթին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, խորհրդարանն ամբողջ կազմով և այլոք»։ Արզումանյանի կարծիքով «ՀՀ բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, նույնպես պետք է այդ միջազգային հանցագործության մեղսակից հռչակվի, եթե առաջիկայում արձագանք չլինի ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին և այլ միջազգային կառույցներին կոչի տեսքով և պահանջով պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին և Ադրբեջանին»:


Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունների արդյունքում Բաքվի ավազակախմբերը համաձայնել են նահանջել։ Արցախը Հայաստանին կապող միակ ավտոճանապարհը բացվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Այս մասին հայտնել են Արցախի տեղեկատվական շտաբից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular