ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տհաճ քայլ փաշինյանական վարչախմբի կողմից․ ընտանիք մտնելը հայեցի չէ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ։ Ըստ գործի տվյալների՝ Վլադիմիր Գասպարյանի կինը՝ Սուսաննա Գասպարյանը, 2000-ից 2011 թվականներին պաշտոն է զբաղեցրել ՊՆ ռազմական Ոստիկանությունում, 2011-ից-2018 թվականներին էլ ՀՀ Ոստիկանությունում, պարբերաբար չի ներկայացել ծառայության և չի կատարել ծառայողական պարտականությունները։

Առաջին դեպքում Սուսաննա Գասպարյանին վճարվել է ընդհանուր 17 միլիոնից ավելի դրամ, երկրորդ դեպքում՝ 19 միլիոն դրամից ավելի գումար։ Գասպարյանը տեղյակ լինելով այս պայմաններից՝ իր կնոջը շնորհել է փոխգնդապետ, ապա՝ գնդապետ կոչումները։ Օրեր առաջ էլ գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Վլադիմիր Գասպարյանի դստեր՝ Յուլիա Գասպարյանի նկատմամբ։

Վերջինս ևս մի քանի տարի աշխատելով Ոստիկանությունում՝ ծառայության չի ներկայացել, փոխարենը ստացել է 8 միլիոն դրամից ավելի գումար։ Ամենևին չենք ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը, նաև չենք ցանկանում կասկած հայտնել գլխավոր դատախազության այս տվյալների վերաբերյալ։

Խնդիրն այստեղ բոլորովին այլ հարթության մեջ է, երկու դեպքում էլ, ըստ տարածված պաշտոնական հաղորդագրությունների, կարելի է եզրակացնել, որ Վլադիմիր Գասպարյանի նախաձեռնությամբ են տեղի ունեցել այս կասկածահարույց նշանակումները և ընտանիքի անդամներին գումարներ տրամադրելը։ Եվ Հայաստանի գործող իշխանություններն ավելի բարոյական քայլ արած կլինեին, եթե քրեական գործը հարուցեին ոչ թե ընտանիքի անդամների, այլ հենց նախկին ոստիկանապետի դեմ։ Թերևս առաջին անգամն է, որ Հայաստանի գործող իշխանությունները մտնում են մարդու ընտանիք և փորձում նրա կնոջ ու դստեր նկատմամբ ճնշումներ գործադրելու, քրեական գործեր հարուցելու միջոցով ինչ-ինչ քաղաքական կամ իրավական հարցերի լուծում գտնել։

Իհարկե, մարդկային և բարոյական առումով սա չափազանց տգեղ երևույթ է փաշինյանական իշխանության կողմից, սակայն բոլորովին էլ պետք չէ զարմանալ, գործող իշխանությունները բարոյական արգելակներ չունեն, և Վլադիմիր Գասպարյանի դուստրը և կինը կարող էին նույնիսկ չիմանալ, կամ պարտադրված լինել որևէ տեղ գրանցված լինել զբաղեցնել։ Միակ արդարացի և ճիշտ քայլը կլիներ ՝ քրեական գործը բացառապես Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ հարուցելը, իսկ այսպես այս քրեական գործերը քաղաքական հաշվեհարդարի տպավորություն են թողնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular