ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը հրաժարվել է զիջումների գնալ միջուկային համաձայնագրի վերականգնման բանակցություններում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թեհրանը մտադիր չէ զիջումների գնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման հարցով բանակցություններում։ Այս մասին երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին և հավելել, որ Թեհրանը պատրաստ է բանակցել ուժի դիրքերից, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ամերիկացի պաշտոնյաները գիտեն, որ Իրանը մտադիր չէ զիջումների գնալ և մասնակցել բանակցություններին ճնշման ու սպառնալիքների ներքո»,- ասել է պաշտոնյան։

Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին էլ չի բացառել Իսլամական Հանրապետության դեմ ռազմական ուժի կիրառումը, միաժամանակ ընդգծելով, որ Վաշինգտոնը նախընտրում է դիվանագիտական ​​ուղիները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար։

«Մենք ռազմական լուծում չենք ուզում, դա այն չէ, ինչ ուզում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Բայց եթե մնացած բոլոր տարբերակները ձախողվեն, ապա կդիմենք վերջին տարբերակին՝ ռազմականին։ Նախագահ Բայդենը պարզ հասկացրել է. մենք թույլ չենք տա Իրանին միջուկային զենք ունենալ»,- երկուշաբթի ասել է նա La Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular