ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի նոր բացահայտումը. Ինչո՞ւ են ուզում «Զանգեզուրի միջանցքը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռեջեփ Թայիփ էրդողանը երեկ բացահայտել է Թուրքիայի իրական նպատակները «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ։ Թուրքիայի Աղրի շրջանում  Աղրի-Խամուր-Թութակ-Պաթնոս ավտոճանապարհի բացման արարողության ժամանակ Էրդողանը խոսել է այսպես կոչված «մետաքսի ճանապարհի» մասին։

Ըստ էրդողանի՝ «մետաքսի ճանապարհը» Կովկասի երկրներով Թուրքիան կապում է Կենտրոնական Ասիային և Չինաստանին։ «Հաշվի առնելով ներկա պահանջները՝ մենք վճռական ենք՝ վերականգնելու պատմական «Մետաքսի ճանապարհը»: Անմիջապես արևելյան Անատոլիայի Աղրի նահանգի տարածքով կան երթուղիներ, որոնք կապում են Թուրքիան Կովկասի երկրների հետ, այնուհետ՝ դեպի Կենտրոնական Ասիա ու Չինաստան: «Զանգեզուրի միջանցքի» իրականացման շնորհիվ Աղրիի գավառի նշանակությունը կմեծանա»,- հայտնել է էրդողանը։ 


Տևական ժամանակ Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ առաջ է մղում այդ նախագիծը, փորձում Հայաստանից մի հսկա կտոր պոկել՝ սեփական տնտեսական և քաղաքական առաջնահերթություններն առաջ մղելու համար։ Սրան է միտված նաև Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու «սիրախաղը»։ Ճնշում բանեցնելով ՀՀ ապիկար իշխանությունների վրա՝ Թուրքիայի իշխանությունները մի քանի նպատակներ են հետապնդում, թեև առաջին և գլխավոր նպատակը հենց «մետաքսի ճանապարհն» է, որը թույլ կտա ուղիղ ցամաքային կապ հաստատել թյուրքական երկրների հետ, սերտացնել տնետսական և ռազմական կապերը, իսկ Հայաստանը տասնամյակներ շարունակ սեպ է եղել այդ ճանապարհին։

Այսօր, 44-օրյա պատերազմում Հայաստանի կրած պարտությունից հետո Թուրքիայի համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել, ուստի Էրդողանն ու մյուսներն անթաքույց առաջ են մղում իրենց բուն նպատակները։ 


Թե ինչով է զբաղված ՀՀ իշխանությունը, թերևս չարժե նույնիսկ ասել։

Մինաս Ավագյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular