ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ հաշվին են վերականգնում հարաբերությունները Հունգարիայի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանն ու Հունգարիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները։ Պայմանավորվածությունները ձեռք է բերվել երեկ երկու երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Արարատ Միրզոյանը և Պետերսի Յարտոն Լեհաստանում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ունեցած հանդիպմանը մտադրություն է հայտնել նոր էջ բացել հայ-հունգարական հարաբերություններում հիմնված փոխադարձ վստահության և միջազգային իրավունքների նկատմամբ հարգանքի վրա,- ասվում է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, ընդ որում Երևանն ու Բուդապեշտը ոչ ռեզիդենտ դեսպաններ կնշանակեն ՝ ուսումնասիրելու հարաբերությունների զարգացման հնարավորություննները՝ հատկապես առևտրի , մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։

Առաջիկա օրերին էլ կմեկնարկեն անհրաժեշտ դիվանագիտական և վարչական ընթացակարգերը։ Հիշեցնենք, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են 2012 թվականին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ։ 2004 թվականին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտվել էր Ռամիլ Սաֆարովը, 2012 թվականին Հունգարիան առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու ՝ խախտելով միջազգային իրավունքի բոլոր դրույթները ադրբեջանական նավթի դիմաց Սաֆարովին հանձնել էր Բաքվին։

Դրանից հետո Հունգարիայի և Ադրբեջանի հարաբերությունները վերընթաց զարգացում էին ապրել, այսօր էլ Հունգարիան Եվրամիությունում Թուրքիայի հիմնական գործընկերներից մեկն է և առաջ է մղում Հայաստանին թշնամի պետությունների օրակարգերը, և առնվազն տարօրինակ է Հայաստանի գործող իշխանությունների որոշումը՝ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։

Ի դեպ, Հունգարիայի հետ հարաբերությունները խզելուն մոտ է Ուկրաինան, որը Արևմուտքի համար այսօր ռազմավարական լրջագույն կարևորություն է ներկայացնում։ Հունգարիան նաև քննադատությունների է արժանանալու Եվրամիության մյուս անդամների կողմից ՝ ռուս-ուկրաինական պատերազմում գրեթե Ռուսաստանի կողմն անցնելու համար։

Այս պայմաններում բարդ է ասել՝ ո՞վ է Հայաստանի գործող իշխանություններին ստիպել վերականգնել հարաբերությունները Հունգարիայի հետ Թուրքիա՞ն , թե՝ Ռուսաստանը։ Ամեն դեպքում հարաբերությունների վերականգնման նման գործընթացը վկայում է փաշինյանական իշխանության անարժանապատիվ կեցվածքի և սեփական հանրության նկատմամբ հարգանքի բացակայության մասին:

Նանե Իսկանդարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular