ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հագնել «Սերժ Սարգսյանի» կոստյումը․ Փաշինյանը մտքափոխվել է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018 թվականի իշխանափոխությունից հետո, նաև դրանից առաջ, Նիկոլ Փաշինյանը բազմիցս քննադատել է Սերժ Սարգսյանին սահմանադրական փոփոխություններ իրականացնելու և Հայաստանի պետական կառավարման համակարգը կիսանախագահականից խորհրդարանականի փոխակերպելու համար։ Ավելին, Փաշինյանը հայտարարում էր, թե սահմանադրությունը կարվել է հատուկ Սերժ Սարգսյանի հագով, իսկ Հայաստանը խորհրդարանական կառավարման պետության փոխարեն ստացել է սուպերվարչապետական համակարգ։

Տևական ժամանակ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քննարկում էր ոչ միայն կառավարման մոդելը, այլ նաև այլ «բարեփոխումներ»՝ հայտարելով, թե մտադիր է հիմնովին փոխել պետական կառավարման համակարգը և վերացնել մեկ կուսակցության և մեկ անձի համար կարված համակարգը։

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որը սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ է, երեկ հայտնել է, որ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը նիստ է գումարել և որոշել է, որ կառավարման մոդելի փոփոխություն չի արվելու, դեպի նախագահական կամ կիսանախագահական անցում չի լինելու, պետական կառավարումը մնալու է խորհրդարանական։

Ի դեպ, Իոաննիսյանը, որը դրական է գնահատում խորհրդարանական կառավարման պահպանումը, կարծում է, թե առկա մոդելը ևս լիարժեք խորհրդարանական չէ, այն որոշակիորեն նախագահական է,առանց նախագահական ընտրությունների, ուստի մի քանի առաջարկներ է ներկայացնելու, որ իշխանության փոխզսպումների և հակակշիռման իրական մեխանիզմներ լինեն։

Այս հայտարարությունն իհարկե պարզ երեսպաշտություն է, Նիկոլ Փաշինյանը բնավ էլ մտադիր չէ փոփոխելու պետական կառավարման համակարգը, ավելին՝ իր առաջարկած սահմանադրության մեջ չի ցանկանում այնպիսի փոփոխություններ իրականացնել, որոնք կնվազեցնեն սեփական լիազորությունները կամ պետական կառավարման այլ համակարգերին ավելի մեծ անկախություն կտրամադրեն։

Խորհրդարանական համակարգի պահպանման օգտին արտահայտվել են նաև խորհրդի այլ անդամներ, բացառությամբ «Հանրապետություն» կուսակցության, որի ներկայացուցիչը հայտարարել է, թե Հայաստանի համար լավագույն համակարգը կիսանախագահականն է։

Ինչևէ, հերթական անգամ արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է պահպանել մեկ անձի հագով կարված սահմանադրությունը, իշխանությունը չափազանց քաղցր բան է, նրանից որևէ կտոր որևէ մեկին զիջելու համար։

Նանե Իսկանդարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular