ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սանոսյանին պաշտոնի իջեցում է սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր համար պարզել է, թե ովքեր են եղել կուսակցության համաժողովում վարչության անդամների ընտրության հիմնական կեղծարարները և կազմակերպիչները և այդ կապակցությամբ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկայում բավականին հետաքրքիր պատժամիջոցներ են ձեռնարկելու, մասնավորապես ՔՊ-ում անցկացված ներքին հետաքննության, ինչպես նաև իրավապահների փոխանցած որոշ տեղեկությունների համաձայն։

Եթե բոլոր ընտրակեղծիքների թիկունքում կանգնած են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ապա անմիջական իրականացնողները երկուսն են՝ պատգամավոր Արփի Դավոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Հենց նրանք են եղել ողջ ընթացքում ՔՊ տարածքային կառույցների ստեղծման հիմնական կազմակերպիչները, նրանք են ուղորդել տեղերում իրենց մարդկանց նախ դառնալ ՔՊ տեղական կառույցների խորհրդների անդամներ, ապա և ակտիվորեն մասնակցել ընտրություններին և ցուցակով ընտրություններ իրականացնել։ Այդուհանդերձ նույնիսկ այդ հանգամանքը հնարավոր չի եղել ապահովել որպեսզի հին ՔՊ-ականներից շատերին դուրս թողնել վարչությունից և նրանց փոխարեն ընդգրկեն Սուրեն Պապիկյանի հիմնական կողմնակիցներին։

Թերևս միայն Սանոսյանին է հաջողվել բավականին լուրջ ձայներ հավաքել՝ հույս ունենալով այդ կերպ ոչ միայն պահպանել իր պաշտոնը, այլ նաև ավելի մեծ ազդեցության լծակներ ստանալ ՔՊ-ում։

Նախկինների օրոք բավականին լուրջ կարիերա արած Սանոսյանը, այժմ էլ «կարկառուն» ՔՊ-ական է դարձել և կատարում է բացառապես Սուրեն Պապիկյանի հրահանգները։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՔՊ-ում բավականին կոշտ են տրամադրված Սանոսյանի հանդեպ, վերջինիս մեղադրում են ոչ միայն վարչության ընտրությունների կեղծման, այլ նաև տարբեր կուսակիցների դեմ Նիկոլ Փաշինյանի մոտ դավեր նյութելու մեջ, ուստի և կարողացել են հասնել նրան, որպեսզի Փաշինյանը լրջորեն մտածի Սանոսյանին պատելու մասին։

Այդուհանդերձ Սանոսյանին ընդհանրապես ոչ թե հեռացնելու են պետական կառավարման համակարգից, այլ ավելի ցածր պաշտոնի են տանելու՝ կառավարությանն առընթեր որևէ կոմիտեի նախագահ։

«Քաղպայմանագրում» կարծում են, որ սա բավականին լուրջ աքսոր է նախարարի պաշտոնի համեմատ, և դրանից հետո Սանոսյանը ստիպված կլինի գլուխը կախ աշխատել։

Իհարկե կա նաև այլ տարբերակ. ընդհանրապես Սանոսյանին հեռացնել կուսակցությունից և որևէ պաշտոնի չնշանակել։ Այդ դեպքում, սակայն, «Քաղպայմանագրում» մտավախություն ունեն, որ Սանոսյանը կարող է արագ վերապռոֆիլավորվել ընդդիմադրի և տարբեր տեղեկատվական արտահոսքեր կազմակերպել Փաշինյանի և նրա կուսակիցների դեմ։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular