ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացած հայտնաբերված կինն ու տղամարդն ամուսիններ չէին. ի՞նչ կապերով են նրանք կապված

ԻՐԱՎՈՒՆՔ

Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում 2 օր առաջ մահացած հայտնաբերված տղամարդն ու կինը ամուսիններ չեն եղել, ոչ էլ արյունակցական կապ են ունեցել: Դիահերձման նախնական արդյունքներով՝ վերջիններս ծխախեղդ են եղել: Ինչպես armtimes.com-ի թղթակցին հայտնեց Սարդարապատի գյուղապետ Բաբկեն Վարդանյանը, ոչ ոք չգիտի՝ ինչպես են համագյուղացի կինն ու տղամարդը նույն ժամին հայտնվել նույն վայրում:

«Զուտ պատահական մահ է եղել: Տղամարդը, ում անունն Աբել էր, զբաղվում էր հնդկահավեր բուծելով, լավ էլ եկամուտ ուներ: Նա էլ, մահացած հայտնաբերված համագյուղացի կինն էլ տարեկիցներ էին՝ 50-անց մարդիկ: Ընտանիքներ, թոռնիկներ ունեին: Միասին պահել են թռչուններին, երեկոյան կեր են տվել, ժամանակավոր կացարանի վառարանը վառել են, անզգույշ են եղել, չեն հասցրել դուրս գալ, խեղդվել են»,- պատմեց Բաբկեն Վարդանյանը:

Նա նշեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ մահացած հայտնաբերված կինը եկել է տղամարդուն օգնելու, սակայն հայտնի չէ՝ ինչ չափով է ներգրավված եղել թռչնաբուծական բիզնեսում՝ զուտ օգնողի՝ վարձու աշխատողի, թե փայատիրոջ կարգավիճակով:

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին, ժամը՝ 20:00-ին ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ գյուղի հարակից դաշտում դիեր կան:

Նշված վայր է մեկնել օպերատիվ խումբը եւ Սարդարապատ գյուղի դաշտում քարե շինության մեջ հայտնաբերել 1964 թվականին ծնված Ա.Ն-ի եւ 1972 թվականին ծնված Ք.Մ.-ի դիերը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն, հանգամանքները պարզվում են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular