ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանը արդյո՞ք կդառնա կովկասյան ավտոմոբիլային հանգույց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

5ugol.news-ը գրում է, որ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հայտնել է այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության 50 տոկոս աճի մասին։ Վրաստանից արտահանվող ապրանքների թվում են եղել բնական գինիները, ֆերոհամաձուլվածքները, սպիրտները, հանքային ջրերը և ավտոմեքենաները։ Վերջիններից վաճառել է ավելի քան 3,8 հազար հատ, ինչը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները։
Արդյո՞ք դա նշանակում է, որ Վրաստանը դառնում է կովկասյան ավտոմոբիլային կենտրոն:


Ըստ փորձագետի, ավելի շուտ Հայաստանը կարելի է անվանել հանգույց, որը մեքենաներ է արտահանում ուղղակի Եվրոպայից, բայց տեղափոխում է Վրաստանով։ «Վրաստանով փոխադրումներ կատարելը և ուղղակի վրացական ընկերության անունից արտահանելը երկու մեծ տարբերություններ են։ Ընդհանրապես վրացիներն իրենց անհետևողական են պահում: Որոշ ժամանակ առաջ մեքենաներ մատակարարող հայկական ընկերությունները բախվել են այն փաստին, որ Վրաստանում հանկարծ սկսել են շատ ուշադիր զննել բոլոր բեռնատարները։ Արդյունքում Վերին Լարսում բազմակիլոմետրանոց խցանումներ են գոյացել»,- ասել է Za Rulem հրատարակության գլխավոր խմբագիր Մաքսիմ Կադակովը։


Հրապարակման զրուցակցի խոսքով Եվրոպայից մեքենա Հայաստան բերելու համար նախ պետք է այն Բալթյան ծովով բերել Ռուսաստան, Ռուսաստանից՝ Վրաստան, Վրաստանից՝ Հայաստան, ապա հետ վերադարձնել։ Ուստի բեռների շարժը, անկասկած, կարող էր աճել, բայց ճիշտ վիճակագրություն կարելի է բարձրաձայնել միայն յուրաքանչյուր դեպքում մատակարարին իմանալով։


«Չպետք է շատ հույս դնել Վրաստանի վրա։ Այդ երկիրը մնում է Միացյալ Նահանգների ազդեցության տակ, եթե այնտեղից հրահանգ գա մատակարարումները սահմանափակելու, նրանք կարող են փակել այդ ամբողջ այլընտրանքային հոսքը։ Այժմ պլանավորման հորիզոնը զգալիորեն կրճատվել է, ուստի անհնար է երկարաժամկետ հեռանկարներ կառուցել»,- եզրափակել է Մաքսիմ Կադակովը։


Փորձագետը մեկնաբանել է նաև պահեստամասերի շուկայում տիրող իրավիճակը, որտեղ, ըստ Za Rulem հրատարակության գլխավոր խմբագրի նույն իրավիճակ է նկատվում. «Այդ ամենը բերում է միանգամից մի քանի խնդիրների, որոնք են պահեստամասերի պարբերական պակասը, անկայուն գնագոյացումը և կեղծիքների առատությանը»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular