ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը գնահատել է ՀԱՊԿ–ը համաշխարհային մակարդակի հասցնելու մտադրությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mk.ru–ն գրում է, որ Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ գագաթնաժողովը: Այս տարի կազմակերպությունը կդառնա 30 տարեկան, և այս ընթացքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ և պահանջներ. Տաջիկստանը և Ղրղզստանը պերմանենտ հակամարտության մեջ են, Հաայաստանը դժգոհ էԱդրբեջանի հետ պատերազմում դաշնակիցների օգնությունից, Ռուսաստանը միասնության կոչ է անում Ուկրաինայի դեմ:
Իր գոյության ընթացքում ՀԱՊԿ-ն իրեն ցույց է տվել միայն մեկ անգամ, բայց շատ արդյունավետ։ Ղազախստանում հունվարյան բողոքի ցույցերի ժամանակ բոլոր անդամ երկրների խաղաղապահները հսկում էին օդանավակայանները, կառավարական և ռազմավարական շենքերը և հեռուստաաշտարակները, և դա փրկեց հանրապետությունը լիակատար կործանումից։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ–ի մյուս խնդիրներին, ապա դրանք ավելի դժվար լուծելի են։


Mk.ru–ն դաշինքի ապագայի մասին զրուցել է բելառուս քաղաքագետ Ալեքսեյ Դզերմանտի հետ:


-Ղազախստանում մենք տեսանք, որ կազմակերպությունն ունակ է և կարող է արագ արձագանքել սպառնալիքին։ Այլ բան, որ կան երկարաժամկետ տարածքային հակամարտություններ՝ հայ-ադրբեջանական և ղրղզ-տաջիկական, որոնք բացասական երանգ են հաղորդում դաշինքի գործունեությանը: Բայց դրանք ևս կարող են լուծվել։ Ամեն դեպքում, կարելի է խոսել Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանի հետ կապված արբիտրաժ անցկացնելու մասին։ Դա հնարավոր է, և դրան կարող է նպաստել ՀԱՊԿ-ը։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը, ապա  այն ավելի ու ավելի բարդ է։ Խնդիրը ոչ միայն Երևանին որպես ՀԱՊԿ դաշնակից աջակցելն է, այլ նաև իրավիճակը սրման չհասցնելը, որովհետև դա կբերի տարածաշրջանային մեծ ճգնաժամի՝ ՀԱՊԿ-ը տեր կանգնի Հայաստանին, Թուրքիան էլ տեր է կանգնելու Ադրբեջանին։


-Այդ իրավիճակից կա՞ ելք:


-Խնդիրը միջազգային իրավունքի շրջանակներում հասնելն է նրան, որ Ադրբեջանի կողմից ճանաչված տարածքը գտնվի իր իրավասության ներքո։ Բայց հայերի իրավունքները նույնպես պետք է հարգվեն, որպեսզի նրանց կյանքին ոչինչ չսպառնա։ Այդտեղ էլ ՀԱՊԿ-ը կարող է իր դերը կատարել խաղաղապահության ու սահմանների պաշտպանության առումով։ Դաշինքի համար շատ աշխատանք կա։ Հետևաբար, ոչ մի դեպքում ​​չպետք է նրան հաշվից դուրս գրել։


- Բելառուսի նախագահության օրոք դա կհաջողվի՞:


- Ամեն դեպքում, մենք կփորձենք դա անել։ Վստահ չեմ, որ ամեն ինչի համար ժամանակ կլինի, բայց մեր պետությունը չափազանց շահագրգռված է դրանում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular