ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մացո»-ի նշանակումը ցնցում է Փաշինյանի իշխանության հիմքերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանի հակակոռուպցիոն դատարանի դատավոր առաջարկելու և առաջիկայում նշանակելու հանգամանքը սպառնում է լուրջ դիմակայության առիթ դառնալ արդեն իշխող ուժի շրջանակներում։

Մի կողմից Նիկոլ Փաշինյանն է իր չհաշվարկված և անհեթեթ որոշումներով, ինչպես նաև Մնացական Մարտիրոսյանի «հանցավոր ներուժը» սեփական իշխանության ամրապնդմանն օգտագործելու նկրտումներով, մյուս կողմից իշխանության մեջ գտնվող հատուկենտ մարդիկ, ինչպես նաև սորոսական կազմակերպությունների հետ կապ ունեցող պատգամավորները և հենց այդ կազմակերպությունները։

Երեկ մի խումբ կազմակերպություններ հայտարարություն են տարածել խիստ անընդունելի և դատապարտելի համարելով՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում դատավոր Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը։


Այդ «իրավապաշտպանները» հիշեցրել են, որ Մնացական Մարտիրոսյանը հայտնի է որպես քաղաքական հնչեղ գործերով ներհրավված դատավոր ում դատավճիռներով դատապարտվել են 7-ի գործով Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը, 2006 թվականին Մնացական Մարտիրոսյանի վճռով է ազատազրկման դատապարտվել Արման Բաբաջանյանը, 2007-ին՝ Ժիրայր Սեֆիլյանը, 2017-ին՝ Գևորգ Սաֆարյանը և այլք։

Իհարկե իրավապաշտպանները որևէ կերպ չեն հիշատակել «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին, դատարանի Մնացական Մարտիրոսյանի դատաքննության ժամանակ դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանին, նախկին իշխանություններից տարբեր ներկայացուցիչների, որոնք այսօր էլ հետապնդման են ենթարկվում Նիկոլ Փաշինյանի կողմից և նրանց գործերը քննում է ոչ այլ ոք, քան Մնացական Մարտիրոսյանը։ 


Ըստ իրավապաշտպանների՝ Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը ուղղակիորեն հակասում է 2018 թվականի թավշյա հեղափոխության արժեքներին ու արժեքային ընտրությանը՝ հաշվի առնելով, որ Հայաստանում համաժողովրդական շարժումը արդարադատության արատավոր բարքերի կոռուպցիայի և հալածանքների դեմ էր։ Իրավապաշտպանները փաստել են, որ նմանատիպ ընտրությունը դեմ է իշխանության կողմից Հայաստանի ժողովրդավարացման օրակարգին և հետևանք է իշխանության կողմից վեթթինգի ու անցումային արդարադատության տապալման, որի իրականացման անհրաժեշտությունը բազմիցս բարձրաձայնվել և հիմնավորվել է։

Այս կազմակերպությունները 2018–ի իշխանափոխությունից հետո գրեթե երբեք իրենց ձայնը չեն բարձրացրել Նիկոլ Փաշինյանի իրականացրած ապօրինությունների վերաբերյալ, աչք են փակել հնարավոր բոլոր կոռուպցիոն արարքներին և հանցագործություններին, իսկ այսօր տխրահռչակ «Մացո»-ի նշանակումից են հասկացել, թե Նիկոլ Փաշինյանը գնում է ոչ այն ուղղությամբ, ինչն իրենք էին պատկերացնում։

Վահան Իսահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular