ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոնարհ հարսի պես․ Ռուսաստանի հետ հարաբերություններում Փաշինյանի ինքնասիրության հետքն էլ չի մնացել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչև քառօրյա պատերազմը Հայաստանի իշխանությունների վարքը Ռուսաստանի հետ հարաբերություններում գրեթե արհամարհական էր, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ առիթը բաց չէին թողնում իրենց տարանջատելու Ռուսաստանից։ ՌԴ նախագահին այցերից մեկի ժամանակ Երևանում դիմավորել էր փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը, իսկ 2019 թվականին էլ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չէր իջել նախագահականի դռների մոտ ՝ դիմավորելու ՌԴ նախագահին։

Երեկ, կարելի է ասել, լրիվ հակառակն էր, և պահանջվեց սարսափելի մի պատերազմ ու 4000-ից ավելի զոհեր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գերտերության հետ հարաբերվելիս իրեն պահի ամենախեղճացած ձևով։ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին ժամանող երկրների առաջնորդներին «Զվարթնոց» օդանավակայանում երեկ դիմավորում էր Մհեր Գրիգորյանը, այդ թվում Ղազախստանի, Բելառուսի, Ղրղստանի և Տաջիկստանի նախագահներին։

Վլադիմիր Պուտինին դիմավորելու համար օդանավակայան էր վազել Նիկոլ Փաշինյանը, որը նույնիսկ նրա հետ նույն մեքենայով է ժամանել գագաթնաժոովի վայր, իսկ արդեն տեղում Փաշինյանը չափազանց մեղմ է արտահայտվել ՀԱՊԿ-ի վերաբերյալ՝ հայտարարել, թե ՀԱՊԿ-ից որևէ արձագանք չեն ստացել Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ, ինչը մեծ հարված է հասցնում դաշինքի իմիջին։ Նշենք, որ ի տարբերություն շաբաթներ առաջ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունների՝ այս անգամ քննադատությունները չափազանց մեղմ էին, գրեթե Ռուսաստանի իշխանությունների սրտով։ Փաշինյանը չհամարձակվեց նույնիսկ իր դժգոհությունը հայտնել Բելառուսի նախագահին, ով բավականին ծաղրանքով էր խոսել նույն Փաշինյանի մասին և հայտարարել, թե իրենք մտադիր չեն գործարկել ՀԱՊԿ–ն Հայաստանին օգնելու համար։

Երեկ էլ, արտգործնախարարների նիստի ժամանակ նույնիսկ մեկ անգամ ձայնը միացրել էր և լսվել էր, թե ինչպես է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջարկում առկախել Հայաստանին օգնելու ՀԱՊԿ-ի պարտավորությունները։ Որևէ արձագանք արտգործնախարար Արարատ Միրզոյանից չի ստացել։

Ըստ էության, մի կողմից արևմտամետ քաղաքական ուժերին հրահրելով ՌԴ նախագահի դեմ բողոքի ակցիաներ անել, մյուս կողմից էլ նույն Փաշինյանը իրեն պահում է չափազանց խեղճացած։ Իսկ թե ինչ են քննարկել Վլադիմիր Պուտինն ու Փաշինյանն առանձին, առայժմ մեր աղբյուրները լռում են։

Սոնա Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular