ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մացո»-ի նշանակումը կարող է լուրջ ցնցումներ առաջացնել իշխանական բուրգում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանին հակակոռուպցիոն դատարանի պաշտոնում առաջադրելու ԲԴԽ-ի որոշումը շարունակում է ցնցել իշխանական համակարգը։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ զինակիցներից շատերը չեն կարողանում մարսել նման քայլը և ամեն ինչ անում են այդ իրենց դժգոհությունը հայտնելու համար։

Նշենք, որ ԲԴԽ-ում կայացած փակ, գաղտնի քվեարկության ժամանակ Մնացական Մարտիրոսյանը ստացել է 6 կողմ և 3 դեմ ձայներ, ընդ որում, դեմ են քվեարկել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, անդամներ ՝Վիգեն Քոչարյանը և Երանուհի Թումանյանցը։ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանն, օրինակ, կողմ է քվեարկել Մնացական Մարտիրոսյանին, Դավիթ Խաչատուրյանը ժամանակին Սորոսի գրասենյակի համակարգողն էր, իսկ նրա եղբայրը զբաղեցնում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը։ Փաստացի Նիկոլ Փաշինյանը մտադիր է Մնացական Մարտիրոսյանին գործուղել հակակոռուպցիոն դատարան` հիմա էլ անտրտունջ իր քաղաքական պատվերները դակելու համար։

Մարտիրոսյանը, որ քաղաքական բնույթի խայտառակ վճիռներ կայացնելու լուրջ փորձ ունի, այդ թվում տևական ազատազրկումների է դատապարտել Ժիրայր Սեֆիլյանին, Նիկոլ Փաշինյանին և այլ անձանց, գրեթե երբեք չի հակառակում գործող իշխանություններին։ Հենց Մնացական Մարտիրոսյանի վարույթում են գտնվում հասարակական-քաղաքական գործիչ «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի դատաքննությունը, քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը նրա դատական նիստի ժամանակ էր առողջական լուրջ խնդիրներ ունեցել, իսկ Արմեն Գրիգորյանն էլ սրտամկանի կաթված էր տարել դատական նիստի ժամանակ և մահացել։

Մնացական Մարտիրոսյանին այս փաստերը գրեթե չեն հուզում, նրա համար կա թիվ մեկ խնդիր՝ ամեն գնով ծառայել օրվա իշխանություններին։ Ի դեպ Մարտիրոսյանին դեռևս չեն նշանակել դատավորի պաշտոնում, նշանակումը ԲԴԽ առաջարկով պետք է իրականացնի հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Խաչատուրյանը կնշանակի Մնացական Մարտիրոսյանին, թե ոչ։ «Հայ ազգային կոնգրեսի» նախկին անդամ Խաչատուրյանի բազմաթիվ ընկերների նույն Մարտիրոսյանը դատապարտել է տևական ազատազրկումների և այժմ չափազանց սյուռ կլինի տեսնել, թե ինչպես է հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը ամենատխրահռչակ դատավորին նշանակում հակակոռուպցիոն դատարանի դատավոր։

Ի դեպ, տխրահռչակ բառը մենք բոլորովին էլ անհիմն չենք նշում, այդ բառը ժամանակին օգտագործել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, գնահատելով Մնացական Մարտիրոսյանի գործունեությունը, և այժմ էլ ինքն էլ համալրելով տխրահռչակների ցանկը՝ օգտվում է այս տխրահռչակ դատավորի ծառայություններից հերթական խայտառակ քաղաքական պատվերները իջեցնելու և իրականացնելու համար։

Զարինե Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular