ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ականների տնտեսական բլոկում «պատերազմ» է. ի՞նչ չեն կիսել Թունյանն ու Քերոբյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2020 թվականի համախառն ներքին արդյունքի մոտավորապես 60%-ը բաժին է ընկել Երևանին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:«Ընդ որում, 3 տարվա դինամիկան ցույց է տալիս, որ մայրաքաղաքի կշիռը տնտեսության մեջ աճել է. 2018 թվականին 54.1% էր, 2019 թվականին՝ 58.4%։ Սա նշանակում է, որ տարածքային համաչափ զարգացման խնդիրը, որը ձևակերպված է նաև Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում, առավել քան արդիական է»,- գրել է պատգամավորը:
 
Ինչ խոսք, Թունյանը այս դեպքում ճիշտ է, սակայն հարց է առաջանում՝ իսկ ո՞ւմ է ուղղված այս կսմիթը և ով է տապալել տարածքային համաչափ զարգացման խնդրի լուծումը: Արդյո՞ք ոչ էկոնոմիկայի նախարարությունը՝ ի դեմս Վահան Քերոբյանի, և հենց նրա ինչպես ասում են՝ բոստանն էլ ուղղված է այս քարը: Ընդհանրապես, պետք է նշել, որ երկու ՔՊ-ականների միջև պայքարը բավական երկար է ձգվում:  Թեև միանգամից նշենք, որ այս դեպքում խոսքը ոչ այնքան միջանձնային կոնֆլիկտի կամ հակամարտության մասին է, այլ նրա, որ Բաբկեն Թունյանը մի քանի անգամ հրապարակային կերպով ուղղակիորեն կամ անուղղակիորեն կասկածի տակ է դրել Քերոբյանի այս կամ այն հայտարարությունները և պնդումները:

Օրինակ, գրառումներից մեկում Քերոբյանը նշել էր, որ Հայաստանը վերածվել է մեծ շինհրապարակի: Թունյանը իր հերթին հարցազրույցներից մեկում կասկածի տակ էր առել նախարարի այս պնդումը: ««Վերածվել է շինհրապարակի»՝ այդ ձեւակերպման մեջ ես չեմ ուզում խորանալ, բայց ակնհայտորեն անցած տարվա համեմատ մենք ունենք տնտեսական ցուցանիշների բարելավում»-ասել էր Թունյանը: Ինչ վերաբերում է ներդրումների հոսքին՝ Թունյանն ասել էր, որ ներդրումների վիճակագրություն չի հրապարակվել ու չի կարող ասել, թե ինչպես են տվյալները փոխվել: Մինչդեռ Քերոբյանը հայտարարում էր, որ ներդրումները հորդում են:

Թունյանն ու Քերոբյանը հակադիր կարծիքներ ունեին նաև տխրահռչակ կլինկերի հարցում:  ԱԺ-ում Թունյանը հայտարարել էր հետևյալը՝ դիմելով նախարարին: «Դուք հաշվարկ եք արել և ասում եք, որ կլինկերից ցեմենտ ստանալու արտադրական ծախսը կազմում է 1 տ համար 2500 դրամ: Կլինկերից ցեմենտ ստացող ընկերությունը մեզ տրամադրել է թվեր, ըստ որոնց կլինկերից ցեմենտ ստանալու համար ծախսվում է 7000 դրամ: Կա՛մ Ձեր հաշվարկն է սխալ, կա՛մ իրենք խաբում են»: Այսպիսով, Թունյանը հերթական անգամ կասկածի տակ էր առնում Քերոբյանի հաշվարկները և առաջ քաշած թեզերը:

Ըստ էության, ՔՊ-ի ներսում ամեն բան այնքան էլ հարթ չէ ընթանում և  չի բացառվում, որ Թունյանը, ով, կարծես թե, տնտեսության մեջ ավելին է հասկանում, քան Քերոբյանը, փորձում է վերջինիս այսպես ասած՝ բռնել սխալների վրա և, ինչու ոչ, գուցե ապագայում զբաղեցնել էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Նշենք, որ Քերոբյանն էլ իր հերթին ասուլիսների ժամանակ հիմնականում պաշտպանվում է և փորձում հանրությանը ներկայացնել իր ճոխ ձեռքբերումները, ճիշտ է՝ առանց թվեր նշելու: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular