ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վահան Քերոբյանի օրերը հաշված են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Վահան Քերոբյանի օրերը հաշված են։ Նա առաջիկայում հրաժեշտ կտա իր պաշտոնին, իսկ նրա տեղակալներից որևէ մեկը ժամանակավոր պաշտոնակատար կլինի մինչև նախարարի պաշտոնում նոր նշանակումը, որն ըստ ամենայնի կլինի արդեն Ամանորից հետո։ Քերոբյանն արդեն հասցրել է լուրջ խնդիրներ ունենալ գրեթե բոլոր ՔՊ-ական պատասխանատուների հետ։

Օրեր առաջ էլ լեզվակռիվ է ունեցել Ազգային ժողովի օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ։ Իսկ երեկ Վահան Քերոբյանը հասցրեց զայրացնել նույնիսկ Նիկոլ Փաշինանին։ Ձախողակ նախարարը վթարային շենքերը քանդելու և նոր շենքեր կառուցելու հարցի քննարկման ժամանակ Կառավարության նիստում, ձայն էր խնդրել, թե ասել, թե կարևորն այն է, որ ձևավորում են պատշաճ քաղաքային միջավայր, այսինքն ոչ թե թողնում են անջատված թաղամասեր, այլ քաղաքային միջավայր են ապահովում, որը քաղաքացիների կյանքը դարձնում է անելի լավը։

Նա այս հայտարարությունն արել է Կառավարությունում հնչեցված առաջարկի վերաբերյալ, թե վթարային ամբողջական թաղամասը պետք է զրոյից կառուցվի և որոշ շենքեր քանդվեն։ Քերոբյանը տեղեկացրել է, թե դրա վերաբերյալ արդեն պիլոտային նախագիծ են սկսել քննարկել, որտեղ կա նաև հարկային հարցերի լուծման խնդիր, որի հետ աշխատում են ֆինանսների նախարարության հետ։

Փաշինյանը, անականկալի գալով զայրացել է, որ էկոնոմիկայի նախարարությունն առանց իր գիտության ծրագրեր է մշակում, փոխանակ կատարի արդեն ընտրված նախնական հրահանգները։ «Որոշում են կայացրել, թող կատարեն, ուզում են արագ թող կատարեն և ժամկետի մեջ այդ շենքերը կառուցեն և այդ հարցերը լուծեն», -Քերոբյանին բավական կոշտ սաստել է Փաշինյանը։

Քերոբյանը փորձել է արձագանքել, սակայն Փաշինյանն ընդհանրապես նրան արգելել է շարունակել խոսակցությունը։ Նիստին ներկա պաշտոնյանների և Քաղպայմանագրի անդամների տեղեկություններով՝ Փաշինյանը լուրջ մտահոգություններ ունի Վահան Քերոբյանի աշխատանքի հետ կապված, կարծում է, թե Քերոբյանը ինքնագլուխ քայլեր է կատարում և ընդհուպ նրան կասկածում է մինչև կոռուպցիոն գործարքների մեջ։ Ուստի և առաջիկայում Քերոբյանին ոչ միայն կհեռացնեն, այլ նաև լայն ստուգման կենթարկեն նախարարությունը։

Տաթև Հախնազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular