ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը վերադասավորումներ է պատրաստում կառավարությունում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում վարչության ընտրությունների և դրանց կեղծման փաստի հետևանքները զգացվելու են արդեն Ամանորից հետո։

Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է լուրջ վերադասավորումներ իրականացնել Հայաստանի կառավարությունում։ Մի ամբողջ շարք նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին։ Մասնավորապես, ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ առաջինը հեռացվելու է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։ Փաշինյանն այս պահին դեռևս չունի որևէ թեկնածու, որով կկարողանա փոխարինել Մաթևոսյանին։

Խոսում են, որ այդ պաշտոնին կարող է նշանակվել ընդհուպ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Մարուքյանի անունը շրջանառվում է նաև արտգործնախարարի պաշտոնի համար։ Փաշինյանը այնքան էլ դժգոհ չէ Արարատ Միրզոյանից, սակայն ստեղծված իրավիճակում ստիպված է լինելու կատարել Ռուսաստանի պահանջը և ազատվել Միրզոյանից։

Առայժմ Փաշինյանը չի կարողացել անհրաժեշտ թեկնածու գտնել արդարադատության նախարարի համար։ Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը, չի արդարացրել Փաշինյանի հույսերը, իսկ այլ թեկանածու նա չունի։ Խոսում են, որ արդարադատության նախարար կարող են նշանակել գլխավոր դատախազի տեղակալներից որևէ մեկին, այն էլ միայն գլխավոր դատախազի միջնորդությամբ։ Իրենց պաշտոններին հրաժեշտ կտան Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար վահան Քերոբյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Շրջակա միջավայրի նախարար կնշանակվի, ամենայն հավանականությամբ, ՏԿԷ գործող նախարար Գնել Սանոսյանը։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնի համար քննարկվում է Ազգային ժողովից Բաբկեն Թունյանի թեկնածությունը, թեև ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախարարի պաշտոնի համար փաշինյանական խմբակցությունը մարդ պարզապես չունի։

Փաշինյանը առայժմ նաև չի կողմնորոշվել ներքին գործերի նորաստեղծ նախարարության ղեկավարի պաշտոնի համար, այդ պաշտոնում շրջանառվում են ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի կամ ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանի անունը։

Նրանցից որին էլ նշանակեն ՆԳ նախարար, մյուսին մտադիր են նշանակել Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում։ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում Փաշինյանը դիտարկում է Արսեն Թորոսյանի թեկնածությունը, սակայն ՔՊ-ում գրեթե բոլորը դեմ են այդ նշանակմանը։ Թորոսյանին մեղադրում են վարչության ընտրությունների կեղծման մասին տեղեկությունները դուրս հանելու և մամուլի սեփականությունը դարձնելու մեջ։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular