ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայի Սենատը Ադրբեջանի նկատմամբ «պատժամիջոցային սուր» է մերկացրել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Trmzk.ru–ն գրում է, որ Ֆրանսիայի Սենատը ընդունել հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ նոր բանաձև, որը կոչ է անում նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ կապված սեպտեմբերին Հայաստանի վրա հարձակման հետ։


Փաստաթուղթը նաև կոչ է անում Բաքվին դուրս բերել իր ուժերը հայկական տարածքից և երաշխավորել Լաչինի միջանցքի կարգավիճակի անփոփոխությունը, որը կապում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ և որի ներկայիս կարգավիճակը ամրագրված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ «Մենք կոչ ենք անում (Ֆրանսիայի) կառավարությանը եվրոպական դաշնակիցների հետ միասին ձեռնարկել ադրբեջանական նոր հարձակումներին ամենաուժեղ և համարժեք պատասխանի միջոցներ, այդ թվում Ադրբեջանի առաջնորդների (քաղաքական) ունեցվածքի բռնագրավումը»,- ասվում է փաստաթղթում։


Հինգերորդ Հանրապետության խորհրդարանի վերին պալատի բանաձևով դիմել է երկրի կառավարությանը քննարկելու Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցը, ինչպես նաև Ֆրանսիայի աջակցությունը Երևանին ցուցաբերելու խնդրանքը, որը ի թիվս այլ հարցերի, ներառում է Հայաստանի պաշտպանունակության ամրապնդման հարցը։


Փաստաթուղթը խորհրդատվական բնույթ ունի և Ֆրանսիայի կառավարության համար պարտավորեցնող չէ։ Դրա հեղինակները այն նույն սենատորների խումբն են, որոնք երկու տարի առաջ՝ Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո, օրինագիծ էին ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին։ Այդ բանաձևը 2020 թվականին  րեթե միաձայն էր ընդունվել ՝ 305 կողմ ձայներ 1 դեմի դիմաց, սակայն մնացել էր թղթի վրա։ Ավելին, քննարկումների ժամանակ կառավարության ներկայացուցիչը՝ Ֆրանսիայի փոխարտգործնախարարը, այն ժամանակ իր անհամաձայնությունն էր հայտնել հայտարարելով, որ «միակողմանիորեն ընդունված նման որոշումը չի կարող արդյունավետ լինել Արցախի կարգավիճակի որոշման համար»:
Դեռ պարզ չէ, թե ինչպիսին է Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը ներկայիս բանաձևի վերաբերյալ։ Հայտնի է, որ քննարկումներից մի քանի օր առաջ՝ հանգստյան օրերին, Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ։ Զրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, և, ինչպես հայտնում են Ելիսեյան պալատից Հինգերորդ Հանրապետության ղեկավարը հաստատել է Փարիզի պատրաստակամությունը աջակցելու հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը քաղաքական լուծման հասնելու ուղղությամբ։ Ադրբեջանի նախագահն իր հերթին ընդգծել է այդ գործընթացում «չեզոքություն, անաչառություն և հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու» անհրաժեշտությունը։


Իսկ ավելի վաղ Եվրոպայում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույց էին անցկացրել Ֆրանսիայի Սենատի մոտ։ Նախագահ Իլհամ Ալիևի հրամանով անցյալ ամիս Ֆրանսիայում դեսպան է նշանակվել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության նախկին ղեկավար Լեյլա Աբդուլաևան։ Դա տեղի է ունեցել Մակրոնի «սադրիչ» հայտարարություններից և Ալիևի կոշտ արձագանքից հետո երկկողմ հարաբերություններում առաջացած լարվածության ֆոնին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular