ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ինքն է արձանագրում «Խաղաղության դարաշրջանի» վախճանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանություններն արդեն իրենք են ամենօրյա ռեժիմով թվիթթերում և այլ սոցցանցերում արձանագրումներ անում «Խաղաղության դարաշրջանի» վախճանի վերաբերյալ։

Եվ այժմ էլ փորձում են համոզել, թե ինչու տեղի չի կնքվում «Խաղաղության դարաշրջանի» պայմանագիրը և ով է դրա մեղավորը։ Երեկ առավոտյան էլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն է գրառում արել, որում նշել է, թե՝ Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը իր քաղաքացիներն են, սակայն կրակում է նրանց վրա գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ։

«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը խաղաղ բնակիչների սպանելու 54 փորձ է ձեռնարկել, որի հետևանքով 3 խաղաղ բնակիչ սպանվել է, 16-ը՝ վիրավորվել։ «Սա է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և լուծված է նարատիվի իրականացումը»,- թվիթթերում գրել է վարչապետը։

Փաշինյանը այս արձանագրումն արել է նախօրեին Արցախի Խրամորթ բնակավայրում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ։ Գաղտնիք չէ, որ 44- օրյա պատերազմից հետո Ադրբեջանը պարբերական ռեժիմով իրականացնում է հրադադարի նման խախտումներ և միայն այժմ իշխանության վերին օղակները՝ այդ թվում հատուկ հանձնարարությունով դեսպան Էդմոն Մարուքյանն ու այլ անձինք, փորձում են հանրությանը համոզել «Խաղաղության դարաշրջանի» օրակարգի անհեռանկարայնության մեջ, մինչդեռ ԻՆՔԸ՝ Նիկոլ Փաշինյանը, 2 տարի շարունակ մատը մատին չի խփել երկրի պաշտպանողակությունը վերականգնելու ուղղությամբ՝ անընդհատ «Խաղաղության դարաշրջանի» իր թեզերն առաջ մղելով։

Հարկ է արձանագրել, որ Հայաստանը գտնվում է վտանգավոր մի հանգրվանում, որտեղից տեսնելի չէ, թե ինչ հետևանքներ են սպասվում մեր երկրին, իսկ իշխանությունը նախաձեռնողականությունը թողել է Ադրբեջանի ձեռքում։ Անվտանգության հարցերով փորձագետ, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է արձանագրել, թե վերջին շրջանում Ասկերանի շրջանի մի քանի բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կողմը տարբեր բնույթի սադրանքների է գնացել, որոնք ուղեկցվում են սպառնալիքներով։

«Այդ սադրանքներն ունեն հստակ համակարգված բնույթ, կա հստակ ձեռագիր, կա պլանավորում և ադրբեջանցիներն այդ գծի մեջ են գործում։ Հետպատերազմյան ժամանակաշրջանի պայմանավորվածություններն ու ռազմաքաղաքական դասավորությունը հանգեցրել են նրան, որ նմանատիպ միջադեպեր անընդհատ լինելու են, և արցախցիները ստիպված են անընդհատ այդպիսի ռեժիմում ապրել ու աշխատել, մյուս կողմից հեշտ է կողքից այդ իրավիճակում ապրողներին անընդհատ հիշեցնել, որ իրավիճակն այսպես է դասավորվել, պետք է դիմանալ, կամ հարմարվել»,- փաստել է պատգամավորը։

Անի Մսրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular