ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբը հոգնել է Վահան Քերոբյանից․ փոխարինող են գտել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխանական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի հարձակումը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի վրա Ազգային ժողովում, թերևս անհետևանք չի մնալու։ Քերոբյանը արդեն տևական ժամանակ դարձել է գործող իշխանությունների տարբեր ներկայացուցիչների համակարգված հարձակումների թիրախը։

Երեկ էլ քաղաքապետարանում գործակարգավորական նիստի ժամանակ Քերոբյանի հասցեին ծաղրական է արտահայտվել գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Այս փաստն էլ մեկ անգամ ևս վկայում է, որ փաշինյանական վարչախումբը որոշում է կայացրել ձախողված նախարար Քերոբյանից ազատվելու վերաբերյալ և այժմ էլ, ընդամենը, իր տարբեր ներկայացուցիչների հանձնարարել է ապահովել նրա հեռացման համապատասխան քարոզչական ֆոնը։

Այն, որ Վահան Քերոբանը վաղուց հայտնի է դարձել անհեթեթ արտահայտություններ անելու իր կարողությամբ, որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Քերոբյանը առաջին լուրջ վարկանիշային կորուստն ունեցավ, երբ հայտարարեց, թե Հայաստանը երկնիշ տնտեսական աճ է ունենալու, հակառակ դեպքում ինքը հրաժարական կտա, իսկ հետո էլ փորձում էր համոզել, թե Նիկոլ Փաշինյանն է իրեն արգելել հրաժարական տալ։

Այս անսկզբունքայնությունից հետո նա բազմաթիվ անգամներ աչքի է ընկել տարբեր անհեթեթ հայտարարություններով, վերջերս էլ նշել էր, թե սփյուռքահայերի 70 տոկոսը ցանկանում է ներդրումներ անել Հայաստանում։ Հաշվի առնելով, որ Հայկական Սփյուռքը ամենանվազագույնը 7 միլիոն է, կարելի նախարարի խոսքերից եզրակացնել, թե նրանց 5 և ավելի միլիոնը ցանկանում է ներդրումներ անել Հայաստանում։ Մինչդեռ Հայաստանում որևէ նման նախադրյալ գոյություն չունի, նույնիսկ 5 կամ 50 հազար սփյուռքահայերի վերաբերյալ։

Ըստ էության, իշխանություններն իրենք էլ հոգնել են Քերոբյանի վարքից և հռետորաբանությունից և ցանկանում են ազատվել նրանից։ Նշում են, թե այս հարցում Փաշինյանը նաև նոր նախարարի թեկնածու ունի։ Շրջանառվում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի անունը։

Սերինե Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular