ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կրկին փորձում է ստանալ ռուսների բարեհաճությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում արևմտյան երկրների ակտիվացման ֆոնին, երեկ Հայաստան է ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման աջակցելու հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ` Իգոր Խովաևը։

Խովաևը հանդիպել է արտգործնախարար Արարատ Միրզոյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Միրզոյանի հետ հանդիպմանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման առնչվող վերջին զարգացումները, անդրադարձել Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը ու ընդունված համատեղ հայտարությանը։

Մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների, ապա շրջափակման վերաբերյալ։ Առավել ուշագրավ է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը, ըստ որի Փաշինյանն իբր Խովաևին ասել է, թե Հայաստանը պաշտպանում է ռուսական կողմի դեռևս ընթացիկ տարվա օգոստոսին ներկայացված առաջարկները, որոնք կարող են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա բանակցությունների հիմք հանդիսանալ։

Փաշինյանը թերևս ինքն էլ հասկանում է իր չափազանց ոչ շահեկան վիճակը և փորձում արժանանալ Ռուսաստանի իշխանությունների բարեհաճությանը։ Հատկապես արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության խոսակցությունների ֆոնին՝ գործող իշխանությունները լրջորեն կորցրել են իրենց ունեցած ազդեցությունն ու կապերը Ռուսաստանում, իսկ ռուսական առաջատար դեմքերի՝ Կոնստանտին Զատուլինի, Մարգարիտա Սիմոնյանի, Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելով՝ ընդհանրապես քարոզչական ճակատում բավականին լուրջ խնդիրների են բախվում։

Թերևս գործող իշխանություններին թվում էր, թե նման քայլերով կկարողանան դառնալ Արևմուտքի աչքի լույսը, սակայն վերջին շրջանում արևմտյան երկրներն առանձնապես ջանքեր չեն գործադրում Փաշինյանին փոսից դուրս բերելու համար, և այժմ նա պատեպատ է զարկվում, փորձում կրկին արժանանալ ռուսական իշխանությունների համակրանքին։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular